Կաներ, եթե…

25/01/2011

Եթե ԵԽ-ն կարողանա ինչ-որ ներդրում իրականացնել ԼՂ հարցի Մինսկյան գործընթացում, նա կանի դա մեծ ուրախությամբ: APA-ին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ԵԽ գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդը` հիշեցնելով, որ ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացը գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լիազորության ներքո, եւ այն ԵԽ-ին չի վերաբերում: «Սակայն եթե ԵԽ-ն կարողանա ինչ-որ ներդրում իրականացնել Ղարաբաղի հարցի Մինսկյան գործընթացում, նա կանի դա մեծ ուրախությամբ»,- ասել է նա: