ԲՀԿ-ն նույնն է մնալու

25/01/2011

«ԲՀԿ-ն մանր-մունր կուսակցությունների միավորմամբ չի հզորանա, որ մի 10 այդպիսի կուսակցություն էլ միանա ԲՀԿ-ին, նույն ԲՀԿ-ն է մնալու»,- երեկ «Ա1+»-ին ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` անդրադառնալով ԲՀԿ-ի հետ միավորվելու Հայաստանի առաջադիմական կուսակցության որոշմանը: «Կուսակցությունները քանակով չեն ուժեղանում, այստեղ ես միայն քանակ տեսա, այդպես որ լինի, մենք` ՀՀԿ-ն, որ լծակներ ունի իշխանական, կարող ենք մեր թիվը անընդհատ մեծացնել: Կուսակցությունը հզորանում է, երբ հասարակությունը հավատ ունի նրա նկատմամբ, նախընտրական ծրագրերն իրականացնում է: Եթե հասարակական պահանջարկ չկա, դա կլինի արհեստական միավորում»,- ասել է նա: Ըստ Ռ. Զոհրաբյանի` ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները ապագայում ավելի գլոբալ են լինելու. «Հայաստանում պահպանողական դաշտը ՀՀԿ-ն է վերցրել եւ ամուր նստած է, իսկ լիբերալ, ժողովրդավարական դաշտը թույլ է, եւ ապագայում ԲՀԿ-ն հենց այդ լիբերալ դաշտը պետք է վերցնի, ՀԱԿ-ն այսօր չի կարողանում վերցնել այդ դաշտը: Այն այսօր վերցնելու խնդիր ունի»: