ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հունվարի 22-ին Մոսկվայում հանդիպել է ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինի հետ: Հանդիպման ընթացքում նրանք ստորագրել են փետրվար-մարտ ամիսներին «Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանին հատկացված բյուջետային եւ արտաբյուջետային միջոցների արդյունավետ եւ նպատակային օգտագործման նկատմամբ համատեղ վերահսկողություն իրականացնելու մասին որոշումը: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Բարձրագույն Վերահսկիչ Մարմինների Միջազգային Կազմակերպության (INTOSAI) շրջանակներում Ազգային առանցքային ցուցանիշների հանձնաժողովում Հայաստանի լիիրավ անդամ դառնալու հարցը: Ս. Ստեպաշինը, ով անցյալ տարվա նոյեմբերին ընտրվել էր INTOSAI փոխնախագահ, խոստացել է ապրիլին Ֆինլանդիայի մայրաքաղաքում անցկացվող համաժողովում դրական լուծում տալ Հայաստանի լիիրավ անդամության խնդրին: Կողմերը աշխատանքային կարգով քննարկել են նաեւ համատեղ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: