Տանկով ու մահակով

25/01/2011

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «Ա1+»-ի հետ զրույցում` անդրադառնալով ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի վերջին գործողություններին, ասել է, թե նա այլընտրանքային ընդդիմադիր ուժ է ձեւավորել եւ զբաղեցրել է ընդդիմության հարթակը: «Եթե լինի հասարակական պահանջարկ, ապա նա կդառնա ուժեղ ընդդիմադիր ուժ»,- ասել է նա: Հարցին, թե երբեմն «հասարակական պահանջարկը» ճնշվում է տանկերով, նա պատասխանել է. «Եթե նույնիսկ հասարակական պահանջարկը ճնշվում է տանկերով, դա եւս հասարակական պահանջարկ է, հասարակական պահանջը միայն ուտել-խմելով չի, դա ազգային անվտանգությունն էլ է ներառում իր մեջ. եթե ազգային անվտանգությունն ու տեսակը վտանգված լինի, պետք լինի, տանկ ու ոստիկանական մահակ էլ կբերենք»: