Համաձայն Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների` հունվարի 22-ին եւ 23-ին Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ աճ: Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնի հաղորդագրության համաձայն` միայն նշված երկու օրերի ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը AK, CBD, «Սեւ նետ», կԽ եւ ձՁժհ տիպի զինատեսակներից շուրջ 90 անգամ խախտելով հրադադարը` հայկական դիրքերի վրա արձակել են ավելի քան 300 կրակոց: «Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Հրադադարի խախտման արդյունքում հայկական ուժերը կորուստներ չեն ունեցել»,- ասված է հաղորդագրությունում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ երեկ հաղորդել է, թե կիրակի օրը հայկական զինված ուժերը Իջեւանի եւ Նոյեմբերյանի մի շարք գյուղերից ինտենսիվ հրետակոծության են ենթարկել ադրբեջանական դիրքերը: