ժամանց

«Թափառում»` անգամ մահից հետո

21.04.2011

Երեւանի Կամերային թատրոնի դերասան Արշալույս Հարությունյանը հանդիսանում է Հայաստանում առաջին անգամ նկարահանված «Թափառում» ռոք-օպերա ֆիլմի ռեժիսորն ու գլխավոր դերակատարը: Նա հուսով է, որ մոտ ժամանակներս արդեն կկարողանա ֆիլմը ներկայացնել հանդիսատեսի դատին: Ֆիլմի շուրջ Ա. Հարությունյանի հետ զրուցելու ընթացքում անհնար էր չնկատել նրա լարված վիճակը, ինչը մատնում էր, որ նա մտովի մոնտաժի սենյակում գտնվող դերասանի եւ …

կարդալ ավելին

«Ես այցելում եմ «Ռեմա» եկեղեցի»,- ասում է Արսեն Գրիգորյանը

16.04.2011

Դերասան, հաղորդավար, ժամանակ առ ժամանակ` նաեւ երգիչ Արսեն Գրիգորյանը, կարելի է ասել, երբեք չի մերժում այս կամ այն հաղորդման մեջ կամ ֆիլմում նկարահանվելու առաջարկները: Նա նույնիսկ հաշվի չի առնում տվյալ ռեժիսորի ճանաչված լինել-չլինելը. միայն թե առաջարկը հետաքրքիր լինի: Օրինակ, նա նկարահանվել է սկսնակ ռեժիսոր, հինգերորդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Մովսիսյանի դեբյուտային «Մոխրաման» ֆիլմում: – Արսեն, քո …

կարդալ ավելին

Անհարգալից վերաբերմունք

16.04.2011

Քիմ Քարդաշյանի լուսանկարն առանց իր իմացության թուրքական «Cosmopolitan»-ի շապիկին տեղադրելը, հատկապես ապրիլ ամսին, ոչ միայն ճիշտ չէ, այլեւ անհարգալից է Քարդաշյանի եւ բոլոր հայերի նկատմամբ: Այդ մասին news.am-ին ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Ամբարյանը. «Մեզ բոլորիս հայտնի է, որ հայերի եւ թուրքերի միջեւ բարոյական հարցերը հատկապես հրատապ են դառնում ապրիլին, …

կարդալ ավելին

Հայ համայնքը վրդովվել է

14.04.2011

«Երկրամաս» թերթի փոխանցմամբ` ապրիլի 23-ին Կրասնոդար քաղաքում նախատեսված Սիլվա Հակոբյանի համերգի մասին ազդարարող գովազդային պաստառները մեծ աղմուկ են բարձրացրել հայաշատ քաղաքում: Ինչպես հայտնի է` հայկական շատ համայնքներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները սկսվում են ապրիլի 24-ից մի քանի օր առաջ: Կազմակերպվում են համաժողովներ, թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ, լուսանկարչական ցուցահանդեսներ: Կրասնոդարի հայ համայնքը զայրացած ու վրդովված …

կարդալ ավելին

«Ընտանիքիս մասին երբեք չեմ պատմում»,- ասում է Արման Սաղաթելյանը

14.04.2011

Մայիս ամսին «12-րդ TV» (այժմ` «Հայ TV») հեռուստաընկերության եթերում կհայտնվի Արման Սաղաթելյանի հեղինակային` «Խոսքից խոսք» նոր հաղորդաշարը: «Հաղորդման ձեւաչափը հարցազրույց-պորտրետ է, որի ընթացքում կփորձենք տարբեր ոլորտի մարդկանց հետ շփվել` իրենց աշխատանքից եւ հնարավորինս քաղաքականությունից դուրս: Զրույց, որը կբացահայտի հայտնի մարդկանց անհայտ կողմերը»,- նշում է Ա.Սաղաթելյանը: – Ձեր հաղորդումն ինչո՞վ է տարբերվելու այլ հաղորդումներից, որտեղ նույնպես …

կարդալ ավելին

Ջորջ Մայքլը երգ կգրի արքայազն Ուիլյամի հարսանիքի համար

14.04.2011

Ջորջ Մայքլը մտադիր է երգ գրել բրիտանացի արքայազն Ուիլյամի ու նրա ընտրյալի` Քեյթ Միդլտոնի համար: Այս մասին «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Ջորջ Մայքլը: Մի քանի օր առաջ երգիչը դիմել էր սոցիալական ցանցի իր ընթերցողներին` խնդրելով ուղարկել նախկինում այլ արտիստների ձայնագրած ռոմանտիկ ու հուզիչ երգերի տարբերակներ: Ջ.Մայքլը նշել է, որ մտադիր է պատրաստել այն կոմպոզիցիայի …

կարդալ ավելին

Հավաքածուն կթողարկվի 2012թ.

14.04.2011

Ջոն Լենոնի նամակների հավաքածուն, որը կրում է «Անկեղծ Ձեր` Ջոն» խորագիրը, լույս կտեսնի 2012թ. հոկտեմբերին: Լենոնի այրին` Յոկո Օնոն, ամուսնու մահից ավելի քան 30 տարի հետո թույլատրել է առաջին անգամ տպագրել իր ու ամուսնու անձնական նամակագրությունը: «Ջոնն իր ամբողջ կյանքում նամակներ ու բացիկներ է գրել ընկերներին, հարազատներին, նաեւ թերթերի, իրավաբանների, կազմակերպությունների ու պարզապես անծանոթների։ Հիմնականում …

կարդալ ավելին

Երգացանկը որոշելու են երկրպագուները

12.04.2011

«System of a Down» ռոք խմբի երկրպագուները կարող են ինքնուրույն կազմել խմբի ապագա ելույթների երգացանկը` szystemofadown.com հասցեում երգերի հարցաթերթիկը լրացնելով: Լավագույն երգացանկը կազմողներին կտրամադրվի խմբի` իրենց քաղաքում կայանալիք շոուին մասնակցության 2-ական տոմս ու խմբի անդամների ստորագրությամբ երգացանկի ձայնագրության մեկ օրինակ: Մրցույթի արդյունքների վրա հիմնվելով` «System of a Down»-ը կկազմի մայիսի 10-25-ը հյուսիսամերիկյան շրջագայության, ինչպես նաեւ` …

կարդալ ավելին

«Նոր ալիքն»` առանց Հայաստանի

12.04.2011

Հայտնի է դարձել, որ ամռանը Յուրմալա քաղաքում անցկացվող «Նոր ալիք» երգի մրցույթում Հայաստանը ներկայացված չի լինելու: Թեեւ մրցույթի նախընտրական փուլում միանգամից 7 մասնակիցներ Մոսկվա մեկնելու եւ արդեն այնտեղ վերջնական ընտրական ցանցով անցնելու հնարավորություն էին ստացել, սակայն մեր բոլոր մասնակիցների թեկնածությունները մերժվել են: Բոլորն էլ ընդամենը մի քանի տող են հասցրել կատարել իրենց երգերից, որոնք ընդհատվել …

կարդալ ավելին

«Հայ երգիչ-երգչուհիների 98%-ին հնարավոր չէ լսել»,- ասում է պրոդյուսեր Զառա Մխեյանը

07.04.2011

Պրոդյուսեր Զառա Մխեյանն արդեն մի քանի տարի բնակություն է հաստատել Մոսկվայում: Նրան շատ արագ հաջողվեց կայանալ ռուսական շոու-բիզնեսի ասպարեզում: Զառան ստեղծեց «Ֆորպոստ» պրոդյուսերական ընկերությունը, նորաձեւության, մոդելային բիզնեսում հանդես եկավ բազմաթիվ նախագծերով: Համերգային գործունեության շրջանակներում նա համագործակցել է Դիմա Բիլանի, Ավրաամ Ռուսոյի, Քրիստինա Օրբակայտեի, Ալլա Պուգաչովայի, Իրինա Ալեգրովայի, «Վիագրա», «Տատու», «Ջիպսի Կինգս» եւ այլ խմբերի հետ, …

կարդալ ավելին

«Տանից մեկը կերգի»,- ասում է Միստր X-ը

07.04.2011

Վերջերս երգիչ Արթուր Հակոբյանը, ով հանրությանը հայտնի է Միստր X բեմական անվամբ, տարբեր միջոցառումներին ներկայանում է Մերի անունով աղջկա հետ: Արթուրի հետ զրույցից պարզ դարձավ, որ ինքն ու Մերին արդեն երեք տարի ընկերություն են անում, սակայն միայն վերջերս են սկսել հանրությանը ներկայանալ: – Կպատմե՞ս, թե ինչպես ես ծանոթացել Մերիի հետ: – Ծանոթացել ենք, երբ առաջին …

կարդալ ավելին

«Տաշիր 2011»-ն ու Ջիվան Գասպարյանը

07.04.2011

Երեկ տեղի ունեցավ դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանի հանդիպումը լրագրողների հետ, որի ժամանակ բուռն քննարկման թեմա էին դարձել «Տաշիր 2011» երաժշտական մրցանակաբաշխության ընթացքում երգիչ-երգչուհիներին եւ հաղորդավարներին որպես նվեր հանձնված բնակարանները: Լրագրողներին հետաքրքրում էր հետեւյալ հարցը. որքանո՞վ էր կոռեկտ Հայաստանի պես սոցիալապես անապահով երկրի բնակիչներին, որոնցից շատերն այսօր ապրելու փոխարեն` պարզապես փորձում են գոյատեւել, ցուցադրել, թե ինչպես …

կարդալ ավելին

Օզի Օսբորնը գրում է սեփական թաղման սցենարը

07.04.2011

Հայտնի երաժիշտ Օզի Օսբորնը որոշել է զբաղվել իր թաղման սցենարի մշակմամբ: Նա չի ցանկանում, որ իր թաղումը վերածվի սգո տխուր արարողության: «Black Sabbath» խմբի 62-ամյա մենակատարի համար «լավագույն թաղումը ուրախ թաղումն է»: «The Sunday Times Magazine» պարբերականի իր սյունակում երաժիշտը գրել է. «Ես չեմ ուզում, որ իմ հարազատները տխրեն: Նրանք թող երջանիկ լինեն»: Նա ցանկանում …

կարդալ ավելին

«Ես փիսիկ կին եմ»,- ասում է երգչուհի Հասմիկ Կարապետյանը

05.04.2011

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը երգել սկսել է դեռեւս 1996 թվականից` «Արձագանք» ստուդիայում, այնուհետեւ ընդունվել է Երգի պետական թատրոն: Հասմիկի ասելով` իր ոճը շատերին ճանաչելի դարձավ միայն 2002թ.` իր հեղինակած` «Ես գնում եմ, սիրելիս» երգի կատարումից հետո: Ի դեպ, Հասմիկը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն իրեն դասում է «փիսիկ» կանանց շարքին, միաժամանակ իրեն համարելով ուժեղ կին: …

կարդալ ավելին

Փորձ N 5

05.04.2011

Մարտի վերջին հաղորդավարուհի եւ երգչուհի Լոլիտա Միլյավսկայան ամուսնացել է 5-րդ անգամ: Երգչուհու ընտրյալը 35-ամյա Դմիտրի Իվանովն է, ով երիտասարդ է իր կնոջից 11 տարով: Մինչ հարսանիքի սկիզբը երգչուհին տեղյակ չէր, թե որտեղ են նշելու իրենց հարսանյաց արարողությունը: Հարսանիքից ընդամենը մի քանի ժամ առաջ հյուրախաղերից վերադառնալով Մոսկվա, Լոլիտան ամբողջ օրը տրամադրել էր վարսահարդարին եւ դիմահարդարին: Հարսանեկան …

կարդալ ավելին

«Ես ներել եմ մորս»

05.04.2011

Լյուդմիլա Գուրչենկոյի դուստրը` Մարիա Կորոլյովան, մոր մահվան լուրն իմացել է հեռուստատեսությունից: Երբ զանգահարել է Գուրչենկոյի ամուսնուն` իմանալու համար մոր մահվան պատճառը, վերջինս այնքան է հուզված եղել, որ անգամ չի կարողացել խոսել հեռախոսով: Լ.Գուրչենկոն հարցազրույցներից մեկում ասել է. «Ես պետք չեմ իմ երեխաներին: Եվ պետք էլ չէ»: Դերասանուհու հարաբերություններն իր զավակների հետ բավականին բարդ են եղել, …

կարդալ ավելին

Յոթ մասնակից՝ Մոսկվայում

31.03.2011

Ապրիլի 8-9-ը Մոսկվայում տեղի կունենա «Նոր ալիք» երաժշտական մրցույթի երկրորդ փուլը, որին կմասնակցեն Հայաստանում կայացած առաջին նախընտրական փուլի 7 հաղթողները`Էրիկ Կարապետյանը, Սուրեն Առուստամյանը, Անի Արզումանյանը, Անուշիկ Ալավերդյանը, Օքսաննա Բաբուրյանը, Անահիտ Շահբազյանը եւ Աննա Աղամյանը: Վերջում 7 մասնակիցներից մեկը կմեկնի Յուրմալա` մասնակցելու «Նոր ալիք» երաժշտական միջազգային մրցույթին: Երգի պետական թատրոնի մեներգչուհի, «Սլավոնական բազար 2010» երաժշտական մրցույթի …

կարդալ ավելին

«Միայն հիմարը կհրաժարվի Արմեն Ամիրյանի պես հորեղբոր աջակցությունից»,- ասում է Արտավազդ Ամիրյանը

31.03.2011

Ա. Ամիրյանի հիմնադրած «Slideart» ընկերությունը պատրաստվում է միանգամից երկու նախագիծ եթեր թողարկել, որոնցից մեկը` երաժշտական, իսկ երկրորդը, որի նախնական նկարահանումներն արդեն իսկ կայացել են` ժամանցային` «Տուր ինձ հուշում» ծրագիրն է, որը «Շանթ» հեռուստաընկերության եւ «Slideart»-ի համատեղ նախագիծն է: Ա. Ամիրյանն այս կապակցությամբ նշեց. «Տուր ինձ հուշումն» անգլիական` «Տուր ինձ բանալի» նախագծի հայկական տարբերակն է լինելու: …

կարդալ ավելին

Արթուր Աբրահամը` «Boom-boom»-ի մեջ

29.03.2011

Գերմանիայում եւ Հայաստանում նկարահանված «Եվրատեսիլ 2011»-ի ՀՀ ներկայացուցչի` Էմմիի «Boom-boom» երգի տեսահոլովակի հերոսի դերում կնկարահանվի բռնցքամարտիկ, միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը: Երեկ մամլո ասուլիսի ժամանակ Էմմին եւ «Եվրատեսիլ 2011»-ի մասնակից եւս երեք երկրների ներկայացուցիչներ` Սենիթը` Սան Մարինոյից, Գլենը` Մալթայից, եւ Միկա Նյուտոնը` Ուկրաինայից, անվերջ երգում էին Էմմիի «Boom-boom»-ը, «Քոչարի» պարելու փորձեր անում, գովեստի …

կարդալ ավելին

Դոլչեն եւ Գաբանան կարող են հայտնվել բանտում

29.03.2011

Դոմենիկո Դոլչե եւ Ստեֆանո Գաբանա հայտնի դիզայներական դուետը կարող է հարկերը չվճարելու մեղադրանքով կանգնել դատարանի առաջ: Մոտ ապագայում պարզ կդառնա` արդյո՞ք դատական գործ կհարուցվի նրանց դեմ` կապված դեռեւս 2008թ. հարկերից խուսափելու դեպքերի հետ: Բավականաչափ փաստերի դեպքում իտալացի մոդելավորողները կարող են դատապարտվել 5-7 տարով ազատազրկման: Որոշ լուրերի համաձայն` նրանք մասնակցել են Լյուքսեմբուրգում ստիլիստների օֆշորային ընկերության ստեղծմանը, …

կարդալ ավելին