Երգացանկը որոշելու են երկրպագուները

12/04/2011

«System of a Down» ռոք խմբի երկրպագուները կարող են ինքնուրույն կազմել խմբի ապագա ելույթների երգացանկը` szystemofadown.com հասցեում երգերի հարցաթերթիկը լրացնելով: Լավագույն երգացանկը կազմողներին կտրամադրվի խմբի` իրենց քաղաքում կայանալիք շոուին մասնակցության 2-ական տոմս ու խմբի անդամների ստորագրությամբ երգացանկի ձայնագրության մեկ օրինակ: Մրցույթի արդյունքների վրա հիմնվելով` «System of a Down»-ը կկազմի մայիսի 10-25-ը հյուսիսամերիկյան շրջագայության, ինչպես նաեւ` Եվրոպայում` հունիսի 11-ին ու Մոսկվայում` հունիսի 21-ին կայանալիք համերգների երգացանկը: