ժամանց

Հասան «սպիտակեղենին»

02.06.2011

Լատինաամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի նախկին ամուսինը` Օջանի Նոան, դատարանից թույլտվություն է ստացել «սեփական հայեցողությամբ օգտագործել» այն տեսագրությունը, որը նա նկարել էր գեղեցկուհու հետ ոչ երկարատեւ համատեղ կյանքի ընթացքում: Թե որքան բաց են ստացվել կադրերը, առայժմ հայտնի չէ: Տեսագրությունը Նոան հանձնել է իր ներկայիս ընկերուհուն` Կլաուդիա Վասկեսին, որն էլ կզբաղվի Լոպեսի դեմ կոմպրոմատի հրապարակման …

կարդալ ավելին

«Իմ ընկերներն ասում են, որ ինձ սազում է ռոքը»

02.06.2011

Երեկ երեխաների պաշտպանության օրն էր: Եվ այս առիթով մեզ հետ զրույցում հայկական էստրադայի «մեծանալ չցանկացող» երգչուհի Հասմիկ Կարապետյանը պատմեց իր մանկական ամենահիշվող «վատության» մասին, որն արել էր իր հորաքրոջ աղջիկների նկատմամբ: «Երբ մանկապարտեզ էի այցելում, բավական շատ երգեր գիտեի եւ միշտ երգում էի դրանք տանը: Հորաքրոջս աղջիկներն ամեն անգամ մեր տուն գալով, խնդրում էին, որ …

կարդալ ավելին

Լավագույն տասնյակը

02.06.2011

Բրիտանական երաժշտական «Kerrang!» պարբերականն ամերիկյան «Metallica» խումբը ճանաչել է վերջին 30 տարիների ընթացքում լավագույն ռոք խումբը: 30 ամենահայտնի ռոք խմբերի ամբողջական ցուցակը կհրապարակվի ամսագրի հաջորդ համարում, որը վաճառքում կհայտնվի 2011թ. հունիսի 4-ին: Իսկ լավագույն ռոք խմբերի առաջին տասնյակն ունի հետեւյալ տեսքը. 1.Metallica, 2. Green day 3.Iron Maiden, 4. Slipknot, 5.My Chemical Romance, 6.Linkin Park, 7.Bullet …

կարդալ ավելին

8-ամյա Մեգգին` մրցույթի հաղթող

02.06.2011

Տարիներ առաջ Իրինա եւ Լուսինե Թովմասյանները միմյանց հաջորդելով` դարձան «Միսս Հայաստան» մրցույթի հաղթողներ: Այսօր արդեն Իրինա Թովմասյանի դուստրը` Մեգգին է մտադիր շարունակել մոր ուղին: 8-ամյա Մեգգին արդեն երկրորդ անգամ արժանանում է «Միսս աշակերտուհի» գեղեցկության մրցույթի հաղթողի կոչմանը: Մայիսի 13-ին Մեգգին հերթական անգամ կրեց դպրոցի առաջին գեղեցկուհու թագը: Առհասարակ, նմանօրինակ գեղեցկության մրցույթները` հատկապես, երբ իրար հետ …

կարդալ ավելին

Ապագա վարչապետի հայր Էրիկը

02.06.2011

Օրեր առաջ լրացավ հաղորդավար Էրիկ Անթառանյանի հայրության մեկ ամիսը: Որդու` Սերգեյի ծնվելուն պես հաղորդավարը շատ լուրջ անցել է հայրական պարտականություններին: Բացի այդ, նա անվերջ լուսանկարում է իր բալիկին եւ փորձում գլուխ հանել փոքրիկի մանկական սայլակի անիվներից, որոնք իրենց կառուցվածքով, ինչպես Էրիկն է ասում` «սուպեր-պուպեր» են: Էրիկն ու կինը` Իզաբելլան, ընտանեկան միջավայրում նշել են որդու մեկամսյակն …

կարդալ ավելին

«Ինձ բազմիցս «նշանել եւ ամուսնացրել են»,- ասում է հաղորդավարուհի Էմմա Բալբաբյանը

02.06.2011

Արդեն 5 տարի հաղորդավարուհի Էմմա Բալբաբյանը վարում է «7 երգ» երաժշտական հիթ-շքերթը, որի ընթացքում ոչ միայն հեռուստադիտողն, այլեւ հայկական էստրադայի երգիչ-երգչուհիները, բառացիորեն, ընթերցում են հանրության կարծիքներն իրենց իսկ մասին: Էմման ասում է, որ այդ 5 տարիների ընթացքում եղել են նաեւ դեպքեր, երբ գռեհիկ, ատելությամբ լի անոնիմ հաղորդագրություններ են ուղղվել հայ երգիչ-երգչուհիների հասցեին: «Ես չեմ կարողանում …

կարդալ ավելին

Ուզում են սպանել Ջասթինի ընկերուհուն

30.05.2011

Փոփ երգիչ Ջասթին Բիբերն ու իր ընկերուհին` Սելենա Գոմեսը, սարսափած են, քանի որ երգչի երկրպագուհիները սպառնում են սպանել դեռատի դերասանուհուն` իրենց կուռքի հետ կապեր ունենալու պատճառով: Բանն այն է, որ աղջկա վրա սպառնալիքների մի մեծ տարափ է տեղացել սուպերաստղի հետ Հավայան կղզիներում ռոմանտիկ հանգիստ անցկացնելուց հետո: «Հեռո՛ւ մնա Ջասթինից, պեդոֆիլ»,- գրել է երգչի երկրպագուհիներից մեկը …

կարդալ ավելին

Չհամեմատե՛ք

30.05.2011

Սուպերմոդել Նաոմի Քեմբլը մտադիր է դատի տալ «Cadbury» շոկոլադ արտադրող ընկերությանը` ընկերության գովազդում իր անունն օգտագործելու համար: Այս մասին գրում է բրիտանական «The Daily Mail» պարբերականը: Պարզվում է, որ «Cadbury»-ի նոր գովազդի պաստառի վրա գրված «Շարժվիր, Նաոմի, քաղաքում նոր պրիմադոննա է հայտնվել»: Նաոմի Քեմպբլն ասել է, որ իր մաշկի գույնը շոկոլադի հետ համեմատելը վիրավորում է …

կարդալ ավելին

«6/8-ն ինձ համար փող աշխատելու միջոց է»,- ասում է երգիչ Մհերը

27.05.2011

2008թ. «Նոր ալիք» երգի մրցույթում` արժանանալով «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին, երգիչ Մհերը սկսեց ակտիվորեն մասնակցել տարբեր հայկական եւ ռուսական հեռուստանախագծերին: Իսկ վերջերս նա ռուս երգիչների հետ համատեղ, «Պարեր աստղերի հետ» ռուսական հեռուստանախագծի շրջանակներում, երգեր էր ձայնագրել: Հայ հանդիսատեսը Մհերին ընդունեց` որպես «Queen» ռոք խմբի երգերի լավ կատարող: Սակայն մեր զրույցի ընթացքում պարզվեց, որ երգիչը բոլորովին այլ …

կարդալ ավելին

«Որդուս հոր մասին հարցերն ու պատասխանները միայն ինձ են վերաբերում»,- ասում է երգչուհի Արմինկան

26.05.2011

Երբ գրեթե երկու տարի առաջ երգչուհի Արմինկան լույս աշխարհ բերեց իր որդուն` Ալեքսին, շատերը ցանկություն հայտնեցին տեսնելու երգչուհու որդուն` հատկապես ամսագրերի խմբագիրները: Ալեքսի ծնունդից արդեն երկու տարի է անցել, սակայն նրա լուսանկարն այդպես էլ ոչ մի ամսագրի շապիկին չի հայտնվել` ի շնորհիվ Արմինկայի մայրական բնազդի: – Ծննդաբերությունից հետո բավական արագ նիհարեցիր եւ կարծես թե նիհարելուդ …

կարդալ ավելին

«Ավելի լավ է լսել, որ հայրդ է քեզ աջակցում, քան՝ սիրեկանդ»,- ասում է երգչուհի Սոֆի Մխեյանը

23.05.2011

Երբ որեւէ երգիչ կամ երգչուհի հայտարարում է իր մենահամերգի մասին, անմիջապես հարց է առաջանում` իսկ ի՞նչ ունես ասելու, պատրա՞ստ ես արդյոք եւ, առհասարակ, ո՞րն է նպատակը մենահամերգի: Այս եւ այլ հարցերի շուրջ խոսեցինք երգչուհի Սոֆի Մխեյանի հետ, ով «Ազգային երաժշտական մրցանակաբաշխության» ժամանակ արժանանալով «Տարվա լավագույն երգչուհի» մրցանակին, այսօր մտածում է մենահամերգի մասին: – Մենահամերգի ծրագիր, …

կարդալ ավելին

Հակադարձել է

20.05.2011

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը հերքել է բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի հայտարարությունը, թե Հանրայինը չի անդրադարձել ապրիլի 24-ին իր տարած հաղթանակին: «Ապրիլի 24-ին, երբ աշխարհասփյուռ հայությունը խնկարկում է Ցեղասպանության զոհերի հիշատակը, Վիկ Դարչինյանի տարած փայլուն հաղթանակը մեծ ու չխամրող ոգեւորություն առաջացրեց բոլոր հայերիս մոտ աշխարհի բոլոր անկյուններում: Հանրային հեռուստատեսությունում եւ ռադիոյում եւս անմասն չեն մնացել …

կարդալ ավելին

Չի ամուսնացել

20.05.2011

Լուրերը, թե «7 երգ» երաժշտական հաղորդման հաղորդավարուհի Էմմա Բալբաբյանն ամուսնացել եւ անգամ հեռախոսահամարն է փոխել, իրականությանը չեն համապատասխանում: Էմման մեզ հետ զրույցում ասաց, թե հարսանիքի մասին լուրերը դեռեւս չափազանցված են. «Ես միայն նշանվել եմ: Իսկ հարսանիքի մասին լուրերի տարածման պատճառը նշանադրության լուսանկարներն են եղել, ավելի շուտ` նշանադրության ժամանակ իմ կրած` սպիտակ զգեստը: Շատերին թվացել է, …

կարդալ ավելին

«Ինձ ճանաչողը «Պատրոնդաշ» չի պատվիրի»,- ասում է երգիչ Արսեն Սաֆարյանը

20.05.2011

Երբ այս տարվա «Ազգային երաժշտական մրցանակաբաշխության» ժամանակ երգիչ Արսեն Սաֆարյանին մրցանակ շնորհվեց`15 տարվա բեմական գործունեության առթիվ, վերջինս բեմ բարձրացավ փոքր-ինչ շփոթված: Արսենի հետ մեր զրույցի ժամանակ պարզվեց նրա զարմանքի պատճառը։ «Զարմացել էի, քանի որ այդ 15 տարիների ընթացքում բավական հետաքրքիր ու բովանդակալից երաժշտական աշխատանքներ եմ ստեղծել, սակայն մինչ այդ ուշադրության չէի արժանանում»,- նշեց Արսենը: – …

կարդալ ավելին

Երաշխավորում են

20.05.2011

«Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցչի մասնակցությունը խորհրդանշելու է նոր, խաղաղ էջ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների հարաբերություններում: Այդ մասին «Կովկասի լրագրողների ցանց» օնլայն-խորհրդաժողովում հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: «Մրցույթի կանոններով` բոլոր երկրների ներկայացուցիչների մասնակցությունն ապահովում է կազմակերպիչ երկիրը: Կարծում եմ` Հայաստանի ներկայացուցիչները կարող են մասնակցել: Նրանց անվտանգությունը, պատրաստվելու եւ արժանի կերպով մասնակցելու հնարավորությունը կապահովվի»,- …

կարդալ ավելին

«Բեմն ու հարսանյաց դահլիճն անհամատեղելի են»,- ասում է պարուհի, հաղորդավարուհի Մարինե Մարտիրոսյանը

20.05.2011

Մարինե Մարտիրոսյանին շատերը ճանաչում են` որպես Սոֆի Դեւոյանի «Պարի եւ հոգու» թատրոնի պարուհի, ոմանք էլ` որպես «Պարահանդես» նախագծի հաղորդավարուհի, եւ քչերը` որպես լեռնային բարձունքների սիրահար: Անցյալ տարի ամռանը, լեռնագնացների խմբի հետ բարձրանալով Արագած, հետո նաեւ` Արարատ լեռան գագաթը, նա զարմացրեց շատերին իր տոկունությամբ եւ կամքի ուժով: «Բոլորը կարծում էին, թե լեռներ մագլցելու համար ես չափազանց …

կարդալ ավելին

«Ես անգին եմ»,- ասում է երգչուհի Սոնա Շահգելդյանը

13.05.2011

Երբ երգչուհի Սոնա Շահգելդյանն անցյալ տարի հաղթեց «Նոր ալիք» երգի մրցույթում, բացի դիպլոմից, նա արժանացավ նաեւ 50.000 եվրո դրամական մրցանակի: Վերադառնալով հայրենիք` նա հայտարարեց, որ պատրաստվում է այդ գումարից որոշ մաս տրամադրել բարեգործությանը: Քանի որ մարդուն բնորոշ է ուրիշի փողերը հաշվելու անթաքույց ցանկությունը, ապա շատերին սկսեց հետաքրքրել` կատարե՞ց արդյոք Սոնան իր խոստումը: Եթե` այո, ապա …

կարդալ ավելին

«Բում-բում» չեղավ

11.05.2011

Զուռնա-դհոլից զուրկ Էմմիի «Բում-բումը», փաստորեն, չհասավ եվրոպացիների «հոգուն»: Երբ «Բում-բումը» հաղթող ճանաչվեց «Եվրատեսիլ 2011»-ի դեռեւս հայաստանյան երգի ընտրությունների արդյունքում, արդեն այն ժամանակ շատերը բացահայտ հայտնում էին իրենց կարծիքը` երգի անհաջող եւ թույլ լինելու կապակցությամբ: Միգուցե՞ եվրոպացիները սովոր չէին մեր ելույթի ժամանակ չտեսնել, թե ինչպես է բեմում ծիրանի ծառ աճում (ինչպես Եվա Ռիվասի ժամանակ), ինչպես է …

կարդալ ավելին

Պարի մասին օրենքի «Սուրբ երրորդությունը»

06.05.2011

Մի քանի տարի առաջ «Բերդ» պարային համույթն իր 45-ամյակի շրջանակներում հանդես եկավ Ռուսաստանի տարբեր քաղաքներում: Այդ շրջագայությունների ժամանակ Նիժնի Նովգորոդի մշակույթի ստորաբաժանման տնօրենը «Բերդի» ելույթից հետո բեմ բարձրացավ եւ ասաց. «Էտո դոստոյանիե միրովոյ ցիվիլիզացիի»: «Բերդ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար, պարուսույց Կարեն Գեւորգյանի հետ մեր զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ Արդվինում ապրող 72-ամյա ժողովրդական ստեղծագործության բանահավաք …

կարդալ ավելին

Ներկա կլինի՞, թե՞ ոչ

06.05.2011

«Facebook»-ում հաճախ կարելի է հանդիպել երգիչ Հայկոյի հղի կնոջ` Անահիտ Սիմոնյանի լուսանկարներին, որտեղ երգչուհին բառացիորեն հիանում է իր ապագա բալիկին նայելիս: Անգամ Ազգային երաժշտական մրցանակաբաշխության օրը վերջինս ամուսնու հետ բեմ բարձրացավ հղիությունն ընդգծող զգեստով: Համացանցում զրուցելով ապագա հայրիկի` Հայկոյի հետ, պարզ դարձավ, որ վերջինս, կնոջ ցանկության դեպքում, պատրաստ է ներկա լինել ծննդաբերության ընթացքին: «Մայիսի վերջ, …

կարդալ ավելին