Լատինաամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի նախկին ամուսինը` Օջանի Նոան, դատարանից թույլտվություն է ստացել «սեփական հայեցողությամբ օգտագործել» այն տեսագրությունը, որը նա նկարել էր գեղեցկուհու հետ ոչ երկարատեւ համատեղ կյանքի ընթացքում: Թե որքան բաց են ստացվել կադրերը, առայժմ հայտնի չէ: Տեսագրությունը Նոան հանձնել է իր ներկայիս ընկերուհուն` Կլաուդիա Վասկեսին, որն էլ կզբաղվի Լոպեսի դեմ կոմպրոմատի հրապարակման աշխատանքներով: Ջենիֆեր Լոպեսը եւ Օջանին ամուսնացել են 1997թ., սակայն նրանց համատեղ կյանքը տեւել է ոչ ավելի, քան մեկ տարի: Թեեւ ամուսնալուծությունից հետո նրանք մնացել էին ընկերներ, սակայն վերջին շրջանում նրանց հարաբերությունները խիստ լարվել են: Նախկին ամուսիններն անդադար դատական գործընթացների մեջ են, որոնց արդյունքն էլ, փաստորեն, եղավ Օջանիի հաղթանակը: Մինչ Նոան տեսանյութի հրապարակման աշխատանքներով է զբաղված, Ջենիֆեր Լոպեսը սեփական կամքով նկարահանվում է բավականին բաց տեսահոլովակներում: Նրա վերջին աշխատանքը L’Oreal-ի գովազդային հոլովակն է, որտեղ գեղեցկուհին չափազանց կարճ կիսաշրջազգեստով ցուցադրում է իր սեքսուալ ոտքերը: