Լուրերը, թե «7 երգ» երաժշտական հաղորդման հաղորդավարուհի Էմմա Բալբաբյանն ամուսնացել եւ անգամ հեռախոսահամարն է փոխել, իրականությանը չեն համապատասխանում: Էմման մեզ հետ զրույցում ասաց, թե հարսանիքի մասին լուրերը դեռեւս չափազանցված են. «Ես միայն նշանվել եմ: Իսկ հարսանիքի մասին լուրերի տարածման պատճառը նշանադրության լուսանկարներն են եղել, ավելի շուտ` նշանադրության ժամանակ իմ կրած` սպիտակ զգեստը: Շատերին թվացել է, թե դա հարսանյաց զգեստ է, եւ ենթադրել են, թե ամուսնացել եմ»,- ծիծաղելով պատասխանեց Էմման: Հարցին, թե ամուսնությունից հետո կշարունակի՞ արդյոք վարել հեռուստատեսային հաղորդումներ եւ նկարահանվել ամսագրերի համար, Էմման պատասխանեց. «Իմ նշանածը` Մարատը, ժամանակակից մտածելակերպի տեր տղամարդ է: Նա գիտի, թե ում հետ է նշանվել, ծանոթ է իմ գործունեությանն ու իմ շրջապատին»: