ժամանց

Հոգնել է «կարգին» հարցերից

27.06.2011

Դերասանուհի եւ երգչուհի Հասմիկ Ղարիբյանը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ հոգնել է լրագրողների` իրեն ուղղված հարցերից անբաժան «կարգին» ուղղվածությունից. «Գրեթե բոլոր հարցերի մեջ շահարկվում է «կարգին» որակումը: Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ կրկնվող հարց ու պատասխաններից ոչ միայն ես եմ հոգնում, այլ նաեւ ընթերցողն է ձանձրանում»: Հասմիկին շատերը ճանաչում են՝ որպես դերասանուհի, որի երաժշտական …

կարդալ ավելին

Պապիկ է դառնալու

27.06.2011

Սիլվա Հակոբյանի հայրը` պրոդյուսեր Հակոբ Հակոբյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ շուտով պապիկ է դառնալու: «Այս ամառ, երեւի թե, ոչ մի տեղ չմեկնենք հանգստանալու, քանի որ շատ կարեւոր մարդու լույս աշխարհ գալուն ենք սպասում: Հուլիսի 4-ին Մանես աղջիկ է ունենալու: Անհամբեր սպասում ենք այդ իրադարձությանը: Շատ եմ ուրախացել, երբ իմացել եմ, որ աղջիկ է լինելու: …

կարդալ ավելին

«Ես չեմ ապրում երեխաներիս համար, ապրում եմ երեխաներիս հետ»,- ասում է ռադիո «Վանի» ղեկավար Շուշան Արեւշատյանը

27.06.2011

Շուշան Արեւշատյանը դրական էներգիա է փոխանցում նույնիսկ նրանց, ում ընդհանրապես չի ճանաչում, այլ պարզապես զրուցում է, ասենք` հարցազրույցի շրջանակներում: Սակայն, երբ էներգիայի քանակը շատանում է՝ այն կարող է դառնալ պայթյունավտանգ: Շուշան Արեւշատյանի խոսքով` այն պետք է ընդունել չափաբաժիններով միայն: – Նկատել եմ, որ Ձեզ մեծամասամբ կանացի թեմաների շուրջ հարցեր են ուղղում: – Կա մի կերպար, …

կարդալ ավելին

Շնորհավոր

25.06.2011

Երեկ Արամ mp3-ի կնոջ՝ Աննայի հետ մեր հեռախոսազրույցի ժամանակ պարզվեց, որ, արդեն երկու ժամ է, ինչ ծնվել է նրանց տղան: «Վերջապես ծնվեց: Երկու ժամ առաջ է լույս աշխարհ եկել մեր տղան: Փառք Աստծո, առողջ բալիկ է: Անունն այդպես էլ չենք որոշել: Երեւի երկու օրից կկողմնորոշվենք անվան հարցում, քանի որ հիմա, ճիշտն ասած, ցավից «մեռնում» եմ»,- …

կարդալ ավելին

Սուրենն իր կյանքը «թերթի չի տալիս»

25.06.2011

Հաղորդավարներ Սուրեն Փահլեւանյանն ու Յանա Դանիելյանը սպասում են իրենց առաջնեկին: Այդ մասին կարող է գլխի ընկնել յուրաքանչյուր ոք, ով հետեւում է Յանայի վարած «Ի՞նչ եփել այսօր» հաղորդաշարին: Ապագա հայրիկը մեզ հետ զրույցում խնդրեց թույլ տալ իրեն տարբերվել մյուսներից եւ անձնական կյանքին չանդրադառնալ: «Պարզապես չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր «թերթի են տալիս» սեփական երեխայի լուսանկարները, …

կարդալ ավելին

200 հոգանոց հարսանիք

22.06.2011

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս ամսվա վերջին` հունիսի 29-ին, տեղի է ունենալու երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի եւ երգահան Վահրամ Պետրոսյանի հարսանյաց արարողությունը: Տեղեկացրել էինք նաեւ ապագա «թիթիզ» փեսայի լաքից կապույտ կոշիկների եւ համերգի վերածված` Վրաստանում կայանալիք մեղրամսի մասին: Այսօր արդեն հայտնի է, թե որտեղ են նշելու հարսանեկան արարողությունն ու քանի հոգի է ներկա լինելու Վահրամի եւ …

կարդալ ավելին

Զեմֆիրան փախել է համերգից

22.06.2011

Վերջերս Սանկտ Պետերբուրգում կայացած Ռուսաստանի հաջողակ բիզնեսմենների պատվին կազմակերպված համերգի մի մասը պետք է կազմեր երգչուհի Զեմֆիրայի մեկուկես ժամանոց ելույթը: Սակայն ընդամենը կես ժամ բեմում ելույթ ունենալուց հետո Զեմֆիրան, առանց որեւէ խոսք ասելու, շատ արագ լքել է բեմն ու հեռացել թատրոնի շենքից: Երեկոյի կազմակերպիչներն ու հաղորդավար Լեոնիդ Պարֆյոնովը որեւէ բացատրություն այդպես էլ չեն կարողացել տալ …

կարդալ ավելին

Աշխատում է երկրորդ CD-ի վրա

22.06.2011

Երգիչ Վարդան Բադալյանն առաջին իսկ երգով աչքի ընկավ իր սահուն, առանց ավելորդ «կլկլոցի» ձայնով: Վարդանի առաջին` «Հոգու լույս» ձայնասկավառակի թողարկումից ընդամենը մեկ տարի է անցել, բայց նա վաղուց արդեն զբաղված է երկրորդ CD-ի շուրջ տարվող աշխատանքներով: «Արդեն 6 երգ կա ձայնագրված: Ձայնասկավառակում տեղ են գտնելու միայն գուսանական, ժողովրդական, ինչպես նաեւ հին կոմպոզիտորների հայտնի երգեր»,- ասում …

կարդալ ավելին

Հրապարակային ռաբիսի շարունակությունը

22.06.2011

Մեր տեղեկություններով` Հանրապետության հրապարակում մայիսի 22-ին կայացած Արման Հովհաննիսյանի համերգը լույս կտեսնի նաեւ DVD տարբերակով: Իսկ եթե կա DVD, նշանակում է, որ համերգը կհայտնվի նաեւ հեռուստատեսության եթերում: Զրուցելով Արմանի, ինչպես ինքը ներկայացավ` «ոչ օֆիցիալ» պրոդյուսերի` Գրիգոր Նազարյանի հետ, պարզ դարձավ, որ DVD-ի մասին լուրերը համապատասխանում են իրականությանը, սակայն այն լույս կտեսնի ոչ մոտ ապագայում: Ի …

կարդալ ավելին

«Նազենի անվան «Զ»-ն բնավորություն է թելադրում»,- ասում է դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը

22.06.2011

Այսօրվա եթերում Նազենի Հովհաննիսյանի ուրույն ոճը, թվում էր` միայն հիացմունք պետք է առաջացներ, սակայն Նազենիի հետ զրույցում պարզվեց, որ շատերին դա նաեւ զայրացնում է: «Ես գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր ինձ չեն սիրում: Սակայն, եթե հարցնես, թե` ինչո՞ւ, նրանք այդպես էլ չեն կարող պատասխան գտնել: Դա նրանց իրավունքն է: Ի վերջո, ես կոնֆետ չեմ, որ …

կարդալ ավելին

Սուպեր Սաքոյի «սուպեր» նկարը

21.06.2011

«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը երեկ «Հայկական էստրադայի աստղերը խելքները լրի՞վ են գցել» վերնագրով մամլո հաղորդագրություն էր տարածել, որի պատճառն էր հանդիսացել ռեփեր Սուպեր Սաքոյի «հայրենասիրական» ֆոտոշարքը: Լուսանկարում ռեփերի մի ձեռքում հրաձիգ է, իսկ մյուս ձեռքով նա քաշում է մերկ աղջկա մազերից: Եվ այդ ամենը պատկերված է Լոռվա մարզում գտնվող Հաղպատի հանրահայտ համալիրի ֆոնին: Հաղորդագրության …

կարդալ ավելին

Սկանդալային ֆոտոշարք

21.06.2011

«LOVE» ամսագիրը հրապարակել է սուպերմոդելներ Քեյթ Մոսի եւ Նատալյա Վոդյանովայի նոր լուսանկարները: Զարմանալին համբուրվող կամ կիսամերկ մոդելների լուսանկարները չեն, ինչին մոդելային աշխարհը շատ վաղուց ընտելացել է, այլ ֆոտոշարքում ներգրավված երրորդ անձը` հայտնի տրանսսեքսուալ Լեա Տին: Ամսագրի շապիկին պատկերված է Լեայի եւ Քեյթի համբույրի լուսանկարը: Իսկ մոդելների փոխադարձ քնքշանքի լուսանկարները կարելի է տեսնել ամսագրի էջերում: Զարմանալի …

կարդալ ավելին

Համեմատելի է «The Beatles»-ի հետ

21.06.2011

Լեգենդար ամերիկյան «System of a Down» ռոք խումբը, վեց տարվա ընդմիջումից հետո վերսկսելով իր համերգային գործունեությունը, այսօր համերգով հանդես կգա Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզահամալիրում: «Կոմերսանտ»-ի երաժշտական մեկնաբան Բորիս Բարաբանովի ներկայացմամբ` «System of a Down»-ը «կազմակերպված երաժշտական խմբավորում» է, որի գլխապտույտ հաջողությունները` «հինգ երաժշտական ալբոմ յոթ տարվա ընթացքում եւ բոլորը պլատին», թողարկված ընդհանուր առմամբ 20 մլն օրինակով, …

կարդալ ավելին

Արսենն ու Լիլին` կրկին միասին

21.06.2011

«Մոխրաման» ֆիլմի երիտասարդ ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանը պատրաստվում է նկարահանել իր երկրորդ լիամետրաժ ֆիլմը, որը կկոչվի «1+1=3»: Մաթեմատիկայի նման «գերազանց» իմացությունը Լիլիթը բացատրեց հետեւյալ կերպ. «Կյանքում երբ հանդիպում են երկուսը, ծնվում է երրորդը: Սակայն դա չէ իմ ֆիլմի իմաստը: Պարզապես ուզում եմ ասել, որ կյանքը մաթեմատիկա չէ: Սցենարն արդեն իսկ հաստատվել է պրոդյուսերների կողմից: Ֆիլմում նկարահանվելու …

կարդալ ավելին

«Ես շատ հազվադեպ էկզոտիկ միրգ եմ»,- ասում է հաղորդավարուհի Կարինա Citrus Դանիելյանը

21.06.2011

Հաղորդավարուհի Կարինա Դանիելյանը, ով համացանցում ներկայանում է` որպես Կարինա Citrus, այս մեկ տարվա մեջ հասցրել է 3 անգամ սիրահարվել: «Ես այնքան դժվարությամբ եմ սիրահարվում, որ իմ ընկերներն ինձ անգամ «սառցե թագուհի» էին անվանում: Սակայն այս տարի չափն անցա` 3 անգամ սիրահարվելով: Հիմա ես ազատ եմ, ընկեր չունեմ եւ զգում եմ, որ իմ կյանքի այս շրջանում …

կարդալ ավելին

«Նշանադրություն չի եղել»

17.06.2011

Համացանցում լուրեր էին տարածվել, թե Արթուր Հակոբյանը, նույն ինքը` Միստր X-ը, նշանվել է: Սակայն Արթուրը մեզ հետ զրույցում ասաց, որ ավանդական «խոսք առնելը» համացանցում սխալմամբ ներկայացվել է որպես նշանադրություն: «Իմ ընկերները կնեղանան ինձանից, եթե իմանան, որ նշանվել եմ եւ ոչ ոքի չեմ տեղեկացրել: Բնականաբար, ես շատ ընկերներ եւ բարեկամներ ունեմ, որոնք անպատճառ նախօրոք կիմանան իմ …

կարդալ ավելին

Արթուր Աբրահամն ամուսնանում է

17.06.2011

Միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը մեկ շաբաթ առաջ Հայաստան է ժամանել երկու նպատակով: Պարզվում է` Արթուր Աբրահամը պատրաստվում է ամուսնանալ: Սակայն ամեն ինչ` հերթականությամբ: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արթուր Աբրահամը նախ խոսեց այն մասին, թե ինչո՞վ էր պայմանավորված իր վերջին պարտությունը` Անդրե Ուորդի հետ մենամարտում: Պատճառն, ըստ նրա` մարտավարական սխալն էր: …

կարդալ ավելին

Արտավազդ Ամիրյանի նոր ընկերուհին

17.06.2011

Ամիսներ առաջ մեր թերթին տված հարցազրույցում հաղորդավար (մի քիչ էլ պրոդյուսեր) Արտավազդ Ամիրյան նշել էր, որ 8 ամիս է` ընկերուհի չունի: Ի դեպ, մեր զրույցը Արտավազդի հետ տեղի էր ունեցել Սուրբ Զատկից առաջ, եւ նա կատակով նշել էր, թե ընկերուհի չունի, քանի որ պաս է պահում: Ինչեւէ, պահքի շրջանն անցել է, եւ նա կրկին ընկերուհի …

կարդալ ավելին

Սպիտակ տնից` Facebook

15.06.2011

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի մամուլի խոսնակ Ջո Լոքհարթը կդառնա Facebook սոցիալական ցանցի փոխնախագահներից մեկը` կզբաղվի ընկերության արտաքին կապերի խնդիրներով: Նախկին հեռուստալրագրող Լոքհարթը Մոնիկա Լեւինսկու հետ կապված սկանդալից հետո ճգնաժամային պայմաններում աշխատող մասնագետի հեղինակություն է վայելում: Facebook-ի նոր փոխնախագահը աշխատանքի կանցնի հուլիսի 15-ին:

կարդալ ավելին

Թաքցնում է կասկածամտությունը

15.06.2011

Ձեռագրաբան Իգոր Վիլենսկին, ով արդեն բացահայտել է բազմաթիվ ճանաչված անձանց գաղտնիքներ, վստահ է, որ բնավորության ամենագլխավոր գիծը, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը չի ցանկանում ցուցադրել, նրա սարսափելի կասկածամտությունն է: Վիլենսկին` ուսումնասիրելով Ռուսաստանի նախագահի ձեռագիրը, նկատել է, որ Մեդվեդեւը «յուրահատուկ» առաջնորդ է, ով ավելի շուտ նախազգուշացնում է, այլ ոչ թե տանում իր հետեւից: Բայց Մեդվեդեւը սիրում …

կարդալ ավելին