Մեր տեղեկություններով, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն իշխանությունների հետ հարցերը լուծելուց հետո այս օրերին լծվել է սեպտեմբերի 18-ին Ախթալայում կայանալիք Խորովածի համահայկական 3-րդ փառատոնի կազմակերպչական աշխատանքներին: Թեեւ փառատոնը կազմակերպում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հ/կ-ն` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, սակայն Խաչիկյանը` որպես Ախթալայի կարկառուն զավակ, իր վրա է վերցրել կազմակերպչական …
կարդալ ավելինՕգոստոսի 20-ին ողջ աշխարհը հետեւում էր գեղեցկուհի Քիմ Քարդաշյանի եւ բասկետբոլի թիմի հարձակվող Քրիս Համֆրիսի հարսանեկան արարողությանը: Հարսանիքից օրեր անց անգլիական պարբերականներից մեկը «պեղել» եւ հրատարակել է տակավին երիտասարդ Քիմ Քարդաշյանի լուսանկարները, որտեղ վերջինիս ճանաչելը փոքր-ինչ դժվար է: Իսկ ահա նորաթուխ ամուսինը՝ Քրիսն, անգամ իր վաղեմի լուսանկարում փայլում է իր անփոփոխ մանկական ժպիտով:
կարդալ ավելինԵրգչուհի Լիաննան շատ վաղուց է երգում: «Շատ վաղուց» ասվածը կնոջ պարագայում գուցե ոչ կոռեկտ է հնչում, սակայն երգչուհին առանց բարդույթավորվելու` խոսում է նաեւ իր տարիքի մասին. «30 տարեկան եմ, սակայն երբեմն ինձ ավելի մեծ եմ զգում: Իմ կյանքն այնպիսին է եղել, որ ժամանակից շուտ եմ հասունացել»,- ասում է Լիաննան: – 15 տարի է` բեմում ես: …
կարդալ ավելինՍեպտեմբերի 2-ից THT հեռուստաալիքի եթերում Comedy Club-ը կներկայանա նոր ծրագրով: Պավել Վոլյան կպատմի, թե ինչպես սթափ մնալ, որպեսզի չտուժի նաեւ անձնական կյանքը, Բատրուտդինովն աշխատանքի կանցնի ինտիմ սրահում` որպես էրոտիկ մերսող, իսկ Գարիկ Մարտիրոսյանը կպատմի, թե Հայաստանի հոկեյի հավաքականի խաղացողների սաղավարտը որ մասից է սեղմում:
կարդալ ավելինՄանկական «Նոր ալիք-2011» մրցույթի ժյուրիի նախագահ Իգոր Կրուտոյը գլխավոր մրցանակը` «Հախճապակե ալիքը» հանձնել է Ուկրաինան ներկայացնող մասնակից հայազգի Անդրանիկ Ալեքսանյանին: 13-ամյա Անդրանիկին նաեւ հնարավորություն կտրվի հաջորդ տարի մասնակցել Յուրմալայի մրցույթին: Մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրել է Բուլղարիայի ներկայացուցիչ Իվայլո Ֆիլիպպովը, իսկ երրորդ տեղում հայտնվել է Ուկրաինայի մեկ այլ մասնակից` 12-ամյա Նիկիտա Լուչկոն: Հայաստանը ներկայացնող 12-ամյա Լիդուշիկը …
կարդալ ավելինԵրգչուհի Մադոննան իր 53-ամյակը նշել է 24-ամյա Բրագիմ Զաիբատի հետ գրկախառնվելով Նյու Յորքի Հեմպթոնս ծովափին: Մադոննան եւ Բրագիմն անգամ չէին էլ փորձում խուսափել պապարացիների ներկայությունից: Երիտասարդի մայրը, ով 8 տարով փոքր է որդու ընտրյալից, դեմ չէ նրանց հարաբերություններին: Ավելին, նա ոգեւորությամբ է ընդունել նրանց հանդիպման մասին լուրը: Ի դեպ, Բրագիմը հարցազրույցներից մեկում նշել է, որ …
կարդալ ավելինՀաղորդավարներ Սուրեն Փահլեւանյանն ու Յանա Դանիելյանն արդեն մեկ շաբաթ է, ինչ ծնողներ են դարձել: Զույգի առաջնեկը լույս աշխարհ է եկել օգոստոսի 10-ին: Երբ Յանան դեռ հղի էր, Սուրենի հետ մեր զրույցում վերջինս նշեց, որ չի պատրաստվում իրենց անձնական կյանքը «թերթի տալ», ինչպես անում են շատ ճանաչված մարդիկ: Յանայի եւ Սուրենի ֆեյսբուքյան էջում տեղադրված է երջանիկ …
կարդալ ավելին«Նոր ալիք» երաժշտական փառատոնն այս տարի աչքի ընկավ ոչ միայն 10-ամյակին նվիրված շքեղությամբ, այլեւ իր սկանդալներով: Լեոնիդ Ագուտին եւ Անժելիկա Վարում զույգը այս փառատոնի հաճախակի հյուրերից են, ովքեր տարիներ առաջ առաջին անգամ լուրջ վիճել էին հենց Յուրմալայում՝ կրկին «Նոր ալիքի» ժամանակ: Այս տարի, սակայն, Ագուտինն իրեն կարծես թե վերջնականապես «կորցրել» էր: «Նոր ալիքի» փակման արարողությունից …
կարդալ ավելինԱսում են, երբ տղամարդը սիրահարվում է, սիրահարության այդ շրջանում կինը նրա համար սիրամարգ է: Իսկ ամուսնությունից հետո նրանցից շատերն ամեն ինչ են անում այդ սիրամարգի «փետուրները քամուն տալու» եւ խոհանոցից նրան դուրս չթողնելու համար: Բնականաբար, տարածված այս արտահայտությունը ոչ միշտ է տեղին, սակայն նայելով հայ կանանց մեծամասնության` կենցաղի ծանրությունից եւ ընտանեկան այլ խնդիրներից տանջահար դեմքերին, …
կարդալ ավելինԻտալական ավտոարտադրող FIAT ընկերությունը «Gucci» նորաձեւության տան հետ պատրաստվում է համատեղ թողարկել FIAT 500 մոդելը, որի արտադրությունը կկազմակերպվի ԱՄՆ-ում: Ընկերությունում հույս ունեն այս կերպ բարձրացնել վաճառքի ցուցանիշները: Նորաձեւ մեքենան լինելու է ամբողջովին սեւ, կարմիր-կանաչ գծերով եւ «Gucci»-ի խորհրդանիշ երկու խաչված G տառերով: Առաջին մոդելը կթողարկվի սեպտեմբերին` նորաձեւության շաբաթվա բացման ընթացքում, սակայն վաճառքը կսկսվի միայն դեկտեմբերին:
կարդալ ավելինՕգոստոսի 20-ից Հայաստանում կսկսվեն չորս մասից բաղկացած «Հրաձիգը» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները: Ֆիլմի օպերատոր Սուրեն Թադեւոսյանը օրեր առաջ մեզ հետ զրույցում ասել էր, որ այդ ֆիլմը լինելու է Չեչնիայի պատերազմի թեմայով, որի ստեղծագործական կազմը բաղկացած է հայերից: Ֆիլմի պրոդյուսերը եւ սցենարի հեղինակը Միշա Պողոսովն է, ռեժիսորը` Արման Գեւորգյանը: Այդ ֆիլմում չեչենների եւ արաբների դերերը կատարելու են …
կարդալ ավելին«Vitamin» ակումբի Գարիկին գրեթե բոլորն են ճանաչում: Շատ թե քիչ, լավ թե վատ` դա արդեն հարցի մյուս կողմն է: Մինչ Գարիկի հետ մեր հանդիպումը, անկեղծորեն կարծում էի, որ վերջինս շատ քիչ է տարբերվում բեմի իր ջրիկ, «քյարթու» կերպարից: Պարզվեց սակայն, որ նա բավականին համեստ եւ լուրջ անձնավորություն է, որի հետ կարելի է զրուցել տարբեր թեմաների …
կարդալ ավելինԱշխարհահռչակ ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն ամառային թեժ հանգիստ է անցկացնում ընկերուհու՝ մոդել Իրինա Շեյքի հետ: Պապարացիներին հաջողվել է լուսանկարել անմիջապես ծովի մեջ «ջերմացող» զույգին՝ բավական հետաքրքիր դիրքով: Չնայած Իրինան եւ Ռոնալդուն արդեն մի քանի տարի միասին են, համենայնդեպս, լուսանկարներից երեւում է, որ կրքերը դեռեւս չեն մարել: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ռոնալդուն հայր է դարձել: Երեխայի մոր …
կարդալ ավելինՓոլ Մաքքարթնին վավերագրական ֆիլմ է նկարահանել` նվիրված 2001-ի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությանը: Կինոնկարը կոչվում է «The Love We Make» (սա «Բիթըլզի» «Abbey Road» ալբոմի «The End» երգից մի տող է` փոքր-ինչ փոփոխված տարբերակով): 2001թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո` 2001 թ. հոկտեմբերի 20-ին, Մաքքարթնին կազմակերպել էր «Համերգ հանուն Նյու Յորքի» բարեգործական միջոցառումը: «The …
կարդալ ավելինԱմուսնալուծության մասին լուրերի տարածումից անմիջապես հետո երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը որոշել է արագ տեմպերով գումար վաստակել: Ի վերջո, երկու երեխաների` արդեն միայնակ մայր է: Ուկրաինական հարսանիքին կեսժամանոց ելույթի դիմաց երգչուհուն առաջարկել են 1 միլիոն դոլար: «Կոմսոմոլսկայա պրավդան» տեղեկացնում է, որ հանրահայտ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը գտնվում է Ղրիմում: Երգչուհու այցը գաղտնի է պահվում, քանի որ …
կարդալ ավելինԵրգչուհի Վիկտորիա Բեքհեմը, ով վերջերս լույս աշխարհ է բերել Հարփեր Սեւեն անվամբ իր դստրիկին, համացանցի իր էջում է տեղադրել դստեր եւ նրա հոր՝ Դեւիդ Բեքհեմի լուսանկարները: «Աստված մեզ օրհնել է: Հարփեր Սեւենն աշխարհի ամենագեղեցիկ աղջիկն է, որ ես երբեւէ տեսել եմ: Տղաներն այնպես են սիրում իրենց քույրիկին… Միայն տեսնել է պետք»,- գրում է Վիկտորիան իր …
կարդալ ավելինՌուսական sobesednik.ru կայքը կազմել է շոու-բիզնեսի ամենակռվարար տղամարդկանց ցանկը: Բնականաբար, ցուցակի «պատվավոր» առաջին հորիզոնականն է զբաղեցրել երգիչ Վալերի Մելաձեն: Անցյալ տարի նա քար էր նետել այն մեքենայի վրա, որի մեջ հղի լրագրող էր նստած եղել, իսկ այս տարի նա աչքի է ընկել մեկ այլ միջադեպով` ծեծկռտուքով: Ռուսական էստրադայի «վերջին ռոմանտիկին» դուր չէր եկել, որ թերթի …
կարդալ ավելինԵրեւանյան սրճարաններից մեկում դատարկություն էր տիրում: Դա այն սովորական դատարկությունը չէր, որին սովորաբար ականատես ենք լինում Երեւանում կեսօրի կիզիչ արեւի տակ քայլելով: Սրճարանի դատարկությունը պայմանավորված էր հայկական էստրադայի ոչ այդքան «կարկառուն» դեմքերից մեկի՝ Ջոնի տեսահոլովակի նկարահանմամբ: Երգիչ Ջոնը նկարահանում էր իր «Պարիր» տեսահոլովակը: Նկարահանման մասնակից տարբեր աղջիկների խումբն անհամբեր պատրաստվում էր հայտնվել կադրում, «աստղ» դառնալ: …
կարդալ ավելինԱվստրո-հունգարական կայսրության վերջին թագաժառանգ Կարլ Առաջինի ավագ որդու` Օտտո ֆոն Հաբսբուրգի սիրտը, նրա կտակի եւ ընտանեկան ավանդույթի համաձայն, նախօրեին թաղվել է Հունգարիայում: Հաբսբուրգը վախճանվել է հուլիսի 4-ին` 98 տարեկանում:
կարդալ ավելինԱնցած հանգստյան օրերին` հուլիսի 15-17-ը, «Հարի Փոթերը եւ մահվան պարգեւները. մաս 2-րդ» ֆիլմը դարձել է հյուսիսամերիկյան վարձույթի առաջատարը: Փոքրիկ մոգի մասին ֆիլմի վերջին մասը ապահովել է 168.55 մլն դոլար` շնորհիվ վաճառված տոմսերի, ինչը նոր ռեկորդ է հանգստյան օրերին հավաքած գումարների չափով: Ավելի վաղ Հարի Փոթերի մասին ֆիլմը կարողացել էր սահմանել ռեկորդ առաջին օրը ստացած շահույթով` …
կարդալ ավելին