Երգչուհի Մադոննան իր 53-ամյակը նշել է 24-ամյա Բրագիմ Զաիբատի հետ գրկախառնվելով Նյու Յորքի Հեմպթոնս ծովափին: Մադոննան եւ Բրագիմն անգամ չէին էլ փորձում խուսափել պապարացիների ներկայությունից: Երիտասարդի մայրը, ով 8 տարով փոքր է որդու ընտրյալից, դեմ չէ նրանց հարաբերություններին: Ավելին, նա ոգեւորությամբ է ընդունել նրանց հանդիպման մասին լուրը: Ի դեպ, Բրագիմը հարցազրույցներից մեկում նշել է, որ բացարձակ չի բարդույթավորվում Մադոննայի հանրաճանաչ լինելու փաստից եւ առավել եւս` տարիքից: «Մադոննան ինձ համար առաջին հերթին կին է, ում սիրում եմ, հետո միայն երգչուհի»,- նշել է նա: