Մարզակոշիկներ՝ երեխաների անուններով

19/07/2011

Երգչուհի Վիկտորիա Բեքհեմը, ով վերջերս լույս աշխարհ է բերել Հարփեր Սեւեն անվամբ իր դստրիկին, համացանցի իր էջում է տեղադրել դստեր եւ նրա հոր՝ Դեւիդ Բեքհեմի լուսանկարները: «Աստված մեզ օրհնել է: Հարփեր Սեւենն աշխարհի ամենագեղեցիկ աղջիկն է, որ ես երբեւէ տեսել եմ: Տղաներն այնպես են սիրում իրենց քույրիկին… Միայն տեսնել է պետք»,- գրում է Վիկտորիան իր էջում: Իր հերթին Դեւիդ Բեքհեմը facebook-յան իր էջում է տեղադրել Վիկտորիայի եւ դստեր լուսանկարը եւ անվանել այն՝ «Սա իմ երկու աղջիկների լուսանկարն է»: Բացի այդ, Դեւիդը ֆուտբոլի դաշտ է դուրս եկել վարդագույն մարզակոշիկներով, որոնց վրա գրված է դստեր եւ երեք որդիների անունները՝ Բրուքլին, Ռոմեո եւ Քրուզ: Դստեր տարօրինակ անունը Դեւիդը բացատրում է հետեւյալ կերպ. «Հարփեր անունն ընտրել ենք մի քանի պատճառներով: Առաջին հերթին` այն հին անգլիական անուն է, բացի այդ` Հարփեր Լին Վիկտորիայի սիրելի գրքի հեղինակն է»: