Մանկական «Նոր ալիք-2011» մրցույթի ժյուրիի նախագահ Իգոր Կրուտոյը գլխավոր մրցանակը` «Հախճապակե ալիքը» հանձնել է Ուկրաինան ներկայացնող մասնակից հայազգի Անդրանիկ Ալեքսանյանին: 13-ամյա Անդրանիկին նաեւ հնարավորություն կտրվի հաջորդ տարի մասնակցել Յուրմալայի մրցույթին: Մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրել է Բուլղարիայի ներկայացուցիչ Իվայլո Ֆիլիպպովը, իսկ երրորդ տեղում հայտնվել է Ուկրաինայի մեկ այլ մասնակից` 12-ամյա Նիկիտա Լուչկոն: Հայաստանը ներկայացնող 12-ամյա Լիդուշիկը ստացել է հատուկ մրցանակ իտալական «Ռաունա» հեռուստաալիքի կողմից, որը նրան հնարավորություն կտա մասնակցել այդ հեռուստաընկերության ամենահայտնի մանկական նախագծերից մեկին: