Ագուտինը դավաճանեց Անժելիկային

18/08/2011

«Նոր ալիք» երաժշտական փառատոնն այս տարի աչքի ընկավ ոչ միայն 10-ամյակին նվիրված շքեղությամբ, այլեւ իր սկանդալներով: Լեոնիդ Ագուտին եւ Անժելիկա Վարում զույգը այս փառատոնի հաճախակի հյուրերից են, ովքեր տարիներ առաջ առաջին անգամ լուրջ վիճել էին հենց Յուրմալայում՝ կրկին «Նոր ալիքի» ժամանակ: Այս տարի, սակայն, Ագուտինն իրեն կարծես թե վերջնականապես «կորցրել» էր: «Նոր ալիքի» փակման արարողությունից հետո, Անժելիկային ճանապարհելով հյուրանոց, նա բացահայտ զվարճանում էր երկար ոտքերով անհայտ մի գեղեցկուհու հետ: Պապարացիներին անգամ հաջողվել է տեսագրել, թե ինչպես է Ագուտինը կրքոտ համբուրում գեղեցկուհուն եւ անվերջ գրկում վերջինիս հետույքը: