Փոլ Մաքքարթնին վավերագրական ֆիլմ է նկարահանել` նվիրված 2001-ի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությանը: Կինոնկարը կոչվում է «The Love We Make» (սա «Բիթըլզի» «Abbey Road» ալբոմի «The End» երգից մի տող է` փոքր-ինչ փոփոխված տարբերակով): 2001թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո` 2001 թ. հոկտեմբերի 20-ին, Մաքքարթնին կազմակերպել էր «Համերգ հանուն Նյու Յորքի» բարեգործական միջոցառումը: «The Love We Make» ֆիլմը պատմում է հենց այդ շոուի նախապատրաստման մասին: Մաքքարթնիի կազմակերպած համերգին մասնակցել էին այնպիսի հայտնի երաժիշտներ, ինչպիսիք են Դեւիդ Բոուին, Միք Ջագերը, Էրիկ Քլեփթոնը, Էլթոն Ջոնը եւ այլք, ովքեր ներառված են նաեւ ֆիլմում: