ժամանց

«Փեսացուն կրկեսից»

06.10.2011

«Պահանջվում է միլիոնատերի» հաջողությունը ֆիլմի ստեղծագործական եւ պրոդյուսերական թիմին «ստիպեց» համախմբվել նոր կինոնախագծի շուրջ, որն այլեւս իրականություն է: Օրեր առաջ Երեւանում կատարվում էին «Փեսացուն կրկեսից» արկածային կատակերգության վերջին նկարահանումները: Կինոկատակերգության ռեժիսորը Դավիթ Բաբախանյանն է, սցենարի հեղինակը` Աշոտ Աբրահամյանը, իսկ գլխավոր պրոդյուսերը` Ռուբեն Ջաղինյանը: Ստեղծագործական կազմի փոխանցմամբ, «Փեսացուն կրկեսից» ֆիլմն իրենից ներկայացնում է սուր հումորով ու …

կարդալ ավելին

Ծերացած Բելուչին

29.09.2011

Դերասանուհի Մոնիկա Բելուչին, ով սեպտեմբերի 30-ին կդառնա 47 տարեկան, թույլ է տվել, որպեսզի իրեն արհեստականորեն ծերացնեն: Եվ այդ ամենը` հանուն «Rhino Season»-ի: Բելուչին, ով միշտ հանդես է եկել ճակատագրական եւ գայթակղիչ գեղեցկուհիների դերերում, առաջին անգամ հանդիսատեսին կներկայանա իր համար էլ անսովոր` ծեր կնոջ կերպարում: Ըստ նոր ֆիլմի սցենարի` Մոնիկան որդի ունի, ում դերում էլ հանդես …

կարդալ ավելին

Ոսկերչական աշխատանքների ցուցահանդես

29.09.2011

Անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների մաս է կազմել նաեւ ոսկերչական աշխատանքների ցուցահանդեսը: Սեպտեմբերի 21-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կայացել է ոսկյա իրերի եւ թանկարժեք քարերով զարդերի ցուցահանդես-վաճառք, որը կազմակերպել էին Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիան («AJA»), ՀՀ էկոնոմիկայի եւ սփյուռքի նախարարությունները: Ի դեպ, ցուցահանդեսին մասնակցել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով Անկախության 20-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի ոսկերիչների միության …

կարդալ ավելին

«Աստված իմ, ես պետք է ամուսնանամ այս տղամարդու հետ»

29.09.2011

Պարզվում է` Ֆրանսիայի առաջին տիկին Կարլա Բրունիին գայթակղել է ոչ միայն ամուսնու` Նիկոլա Սարկոզիի նախագահական աթոռը, այլեւ նրա նախասիրություններից մեկը: Համենայնդեպս, հենց այսպիսի հայտարարություն է արել Ֆրանսիայի առաջին տիկինը BBC-ին տված հարցազրույցի ժամանակ: «Մի անգամ հանդիպեցի նրան Ելիսեյան պալատի այգում զբոսնելիս: Պատկերացնո՞ւմ եք, նա կարողացավ ասել այնտեղ աճող բոլոր բույսերի անունները: Նա գիտեր նաեւ դրանց …

կարդալ ավելին

Սեզարիա Էվորան չի՞ գալու

24.09.2011

«Ֆրանսպրես» գործակալությունը` հղում անելով «Lausafrica» ընկերությանը, որը զբաղվում է հայտնի երգչուհի Սեզարիա Էվորայի ալբոմների ձայնագրությամբ, տեղեկացնում է, որ երգչուհին հայտարարել է իր երաժշտական կարիերան ավարտելու մասին: Հիշեցնենք, որ օրեր անց 70-ամյա երգչուհին պետք է ժամաներ Հայաստան, սակայն վերջերս նա ժամանել էր Փարիզ, որպեսզի մի շարք համերգներ տա Ֆրանսիայում, սակայն այնքան թույլ է եղել, որ որոշել …

կարդալ ավելին

Քարդաշյանի մեղրամսի լուսանկարներն ու 3300 դոլարանոց գիշերը

15.09.2011

Քիմ Քարդաշյանը, ով օգոստոսին դարձավ Քրիս Համֆրիսի կինը, արդեն իսկ սկսել է իր դժգոհությունները հայտնել: «Ամեն ինչ այնքան արագ ստացվեց… Կցանկանայի ավելի շատ ժամանակ ունենալ, որպեսզի վայելեի հարսանիքս»,- ասել է նա: «Ռեալիթի շոուի» աստղը պսակադրությունից հետո թեեւ հայտարարել էր, որ աշխատանքային լարված գրաֆիկի պատճառով մեղրամսի կմեկնեն միայն հաջորդ տարի, նշել է. «Վերջին րոպեին Քրիսն իրեն …

կարդալ ավելին

Ամուրի արքայազնները

15.09.2011

Woman.ru կայքը ներկայացրել է աշխարհի ամենանախանձելի արքայազնների ցանկը` հորդորելով այն աղջիկներին, ովքեր նախանձում էին Մեծ Բրիտանիայի արքայազն Վիլյամի հետ այս տարի ամուսնացած Քեյթ Միդլթոնին, իրենց ասպետին փնտրել դեռեւս ամուրի արքայազնների մեջ: Եվ այսպես. Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրի Նա Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդի կրտսեր թոռն է, Չարլզի եւ Դիանայի կրտսեր որդին, այս տարի ամուրիների շարքը …

կարդալ ավելին

Առաջին անգամ

08.09.2011

«Եվրամիությունը բազմիցս հայտարարել է, եւ մենք համամիտ ենք այն հարցում, որ այս հիմնախնդիրն այլընտրանք չունի, միայն բանակցության միջոցով, միայն խաղաղ ճանապարհով պետք է լինի խնդրի կարգավորումը»,- երեկ Երեւանում Հարավային Կովկասի, Վրաստանի ճգնաժամի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ֆիլիպ Լեֆորը ԼՂ հակամարտության խնդրի մասին խոսելով` նշել …

կարդալ ավելին

Պարզաբանում է Անժելա Սարգսյանի սիրեցյալը

08.09.2011

Վերջին շրջանում լրատվական դաշտում իսկական աղմուկ էր բարձրացրել դերասանուհի Անժելա Սարգսյանի հայտնի լուսանկարների տարածումը համացանցում: HayNews.am-ը բացառիկ հարցազրույց է հրապարակել Անժելա Սարգսյանի տղամարդու` Կարեն Արայանի հետ: – Կարեն, կբացատրե՞ք, թե ինչպե՞ս եւ ինչո՞ւ հայտնվեցին այդ լուսանկարներն ինտերնետում: – Նախ, սկսենք նրանից, որ ես այդ լուսանկարները դրել եմ միայն մի քանի վայրկյանով իմ, մեր ընդհանուր ընկերների …

կարդալ ավելին

Ձկնիկի վերադարձը

08.09.2011

Երգչուհի Անի Թովմասյանին, ով հայտնի է Շպռոտ բեմական անունով, ի զարմանս երգչուհու, վերջերս հիշել են գրեթե բոլոր լրատվամիջոցները: «Խեր լինի, էս ինչի՞ սենց միանգամից հիշեցին ինձ»,- գրել է Շպռոտն իր կայքէջում: Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, թե իբրեւ երգչուհին երդվել է, որ երբեք չի վերադառնա հայրենիք: Ինչպես տեղեկացնում է bravo.am-ը` Շպռոտը հերքել է այդ …

կարդալ ավելին

Լուսինայի թեկնածությունը չի քննարկվում

08.09.2011

Այն օրվանից, ինչ հայտնի դարձավ, որ «Եվրատեսիլ 2012»-ը կայանալու է Ադրբեջանում, չի դադարում քննարկվել ապագա մասնակցի թեկնածության թեման: Մամուլի հրապարակումներից մեկում գրվել էր, որ հաշվի առնելով Եվրատեսիլի այս տարվա անցկացման վայրը՝ արժեր քննարկել Հայաստանը ներկայացնող այնպիսի երգչի թեկնածություն, ով ոչ Հայաստանի, ոչ էլ Ղարաբաղի բնակիչ կլիներ, որպեսզի մեր հարեւան երկիրը շատ «չնեղվեր»: Հրապարակման մեջ քննարկվում …

կարդալ ավելին

Նույն երգն՝ ամեն տարի

08.09.2011

Ամեն տարի նոր եթերաշրջանից առաջ Հ1-ը, ի դեմս Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի` ներկայացնում է հանրությանը, թե ինչ է սպասվում Հ1-ի հեռուստադիտողներին: Լավ նորություն բոլոր նրանց համար, ովքեր հոգնել են անվերջանալի թվացող «Աննա 2» եւ «Քաղցր կյանք» հեռուստասերիալներից: Մինչ տարեվերջ այդ «գլուխգործոցները» կավարտվեն: Իսկ ահա «Հրեշտակների դպրոց» «մանկապատանեկան թրիլերն» իր սերիալային կյանքը կշարունակի մինչ …

կարդալ ավելին

«Լռելն անհնար էր»,- ասում է երաժիշտ Սուրեն Առուստամյանը

08.09.2011

Աշխարհահռչակ Էրիկ Քլեփթոնի մեծագույն երկրպագու, բլյուզ ոճով ստեղծագործող Սուրեն Առուստամյանն իր 22-ամյա հասակում հասցրել է լինել «դրախտում»: Այդ զգացողությունը նա ապրել է ռոքի լեգենդ՝ «Deep Purple» խմբի անդամ Իէն Գիլանի հետ ելույթի ժամանակ: Շատերն են հիշում այդ աննկարագրելի պահերը, երբ «Հայ սուպերսթար» նախագծի շրջանակներում Իէն Գիլանը եւ Սուրենը միասին ելույթ ունեցան: Միայն ենթադրել կարելի էր, …

կարդալ ավելին

«Ես չեմ նեղվում այդ խոսակցություններից»,- ասում է կրտսեր Ջիվան Գասպարյանը

06.09.2011

Կրտսեր Ջիվան Գասպարյանի` լրագրողների հետ երեկվա հանդիպման առիթը վերջերս Ուզբեկստանում կայացած «Շարք տարոնալարի» երաժշտական միջազգային փառատոնն էր, որի ժամանակ կրտսեր Ջիվանն արժանացել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ մրցանակին: Առաջին անգամ Ջիվանն ասուլիս էր տալիս առանց պապի ներկայության: Սակայն լրագրողների յուրաքանչյուր հարցից եւ Ջիվանի ամեն պատասխանից զգացվում էր ավագ Ջ. Գասպարյանի ներկայությունը: Հանրահայտ անձանց ժառանգները դատապարտված են որոշ …

կարդալ ավելին

Հոգեբուժարան է փնտրում

06.09.2011

Երգիչ Նիկոլայ Բասկովը որոշել է հետեւել իր կոլեգա Ֆիլիպ Կիրկորովի քայլերին՝ հոգեբուժարանում վերականգնել նյարդային համակարգը: Լուրեր են տարածվել, որ մի քանի սկանդալային սիրային բաժանումների արդյունքում, հնարավոր է, որ երգիչը հայտնվի Իսրայելի կլինիկաներից մեկում: Գեղեցկուհի Օքսաննա Ֆյոդորովայի հետ բաժանումը ծանր հետեւանքներ թողեց երգչի նյարդային համակարգի վրա: Վերջերս, հերթական համերգից հետո, երգչի մոտ նկատվել է սիրո հերթական …

կարդալ ավելին

6 երեխաների համար 6 պոնի է գնել

03.09.2011

Դերասան Բրեդ Փիթը որոշել է յուրովի ուրախացնել իր բազմանդամ ընտանիքին՝ յուրաքանչյուր երեխայի համար շեթլենդյան պոնի գնելով: 6 պոնիները հայտնվելով Փիթ եւ Ջոլի զույգի Ֆրանսիայում գտնվող առանձնատան բակում` հիացմունքի եւ բուռն էմոցիաների պատճառ են հանդիսացել նրանց 6 երեխաների համար: Շեթլենդյան պոնիների հասակը մեկ մետրից ցածր է, այդ պատճառով նրանք մեծ հաջողություն են վայելում երեխաների շրջանում:

կարդալ ավելին

$750.000 կվճարի Օքսաննային

03.09.2011

Հանրահայտ դերասան Մել Գիբսոնն ու նրա նախկին ընկերուհի եւ երեխայի մայր՝ դաշնակահարուհի Օքսաննա Գրիգորեւան, ամիսներ շարունակ ընթացող դատական քաշքշուկներից հետո, ի վերջո, եկան ընդհանուր հայտարարի: Մի ամբողջ տարի նրանք պայքարում էին դստեր՝ Լյուսիայի խնամակալության իրավունքի համար: Դատական որոշման համաձայն` Գիբսոնը պարտավոր է Օքսաննային 750.000 ԱՄՆ դոլար վճարել, ինչպես նաեւ` շարունակել վճարել տան եւ դստեր համար …

կարդալ ավելին

«Դա վաղուց էր եւ սխալ»

03.09.2011

Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ պոռնոֆիլմերից մեկը, որը հանդիսանում է «Vivid Entertainment» ընկերության սեփականությունը, ցանկանում է գնել մի անանուն գնորդ, որն ընկերությանը հավաստիացրել է, որ համացանցում տեսանյութը չի տեղադրելու: Ինչպես հայտնում է «tmz.com»-ը, տեսանյութի նախնական գինը 30 միլիոն դոլար է: Նույն աղբյուրի փոխանցմամբ, Քիմ Քարդաշյանի ամուսինը` Քրիս Համֆիրսը, տեղյակ է իր կնոջ անցյալի մանրամասներին, սակայն դա չի …

կարդալ ավելին

Մուսոլինիի սերերը

03.09.2011

«Իտալիայի բռնապետ Բենիտո Մուսոլինիի «աղմկոտ» անձնական կյանքի մասին գրեթե ամեն ինչ հայտնի է` բացի` Իտալիայի վերջին թագուհի Մարիա Ժոզեի հետ հարաբերության բուն էության մասին»,- «Մուսոլինին սիրային կապ է ունեցել Իտալիայի վերջին թագուհու հետ» խորագրով հոդվածում գրել է բրիտանական «The Guardian» պարբերականը: «Մուսոլինիի սիրուհի Կլարետա Պետաչին իր օրագրում գրում է, որ 1937թ. Մարիա Ժոզեն ամեն կերպ …

կարդալ ավելին

Աղմուկի պատճառը «մերկ լուսանկարնե՞րն» են, թե՞

01.09.2011

«Ո՞ւր է իմ տղամարդը» հեռուստասերիալի հերոսուհիներն այս օրերին ամենաքննարկվող թեման են դարձել՝ շնորհիվ սերիալի նախկին հերոսուհի Անժելա Սարգսյանի: Ըստ որոշ լրատվամիջոցների` դերասանուհուն սերիալի նկարահանումներից հեռացրել են մերկ լուսանկարների պատճառով: Խոսքը հրապարակման ոչ ենթակա լուսանկարների մասին է, որոնք, ըստ լրատվամիջոցների, պարբերաբար տեղադրվել են Անժելայի` «Օդնոկլասսնիկի» կայք-էջում: Անժելան ամուսնացած է եւ ունի մեկ երեխա: Ըստ ԶԼՄ-ների` լուսանկարները …

կարդալ ավելին