6 երեխաների համար 6 պոնի է գնել

03/09/2011

Դերասան Բրեդ Փիթը որոշել է յուրովի ուրախացնել իր բազմանդամ ընտանիքին՝ յուրաքանչյուր երեխայի համար շեթլենդյան պոնի գնելով: 6 պոնիները հայտնվելով Փիթ եւ Ջոլի զույգի Ֆրանսիայում գտնվող առանձնատան բակում` հիացմունքի եւ բուռն էմոցիաների պատճառ են հանդիսացել նրանց 6 երեխաների համար: Շեթլենդյան պոնիների հասակը մեկ մետրից ցածր է, այդ պատճառով նրանք մեծ հաջողություն են վայելում երեխաների շրջանում: