Երգչուհի Անի Թովմասյանին, ով հայտնի է Շպռոտ բեմական անունով, ի զարմանս երգչուհու, վերջերս հիշել են գրեթե բոլոր լրատվամիջոցները: «Խեր լինի, էս ինչի՞ սենց միանգամից հիշեցին ինձ»,- գրել է Շպռոտն իր կայքէջում: Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, թե իբրեւ երգչուհին երդվել է, որ երբեք չի վերադառնա հայրենիք: Ինչպես տեղեկացնում է bravo.am-ը` Շպռոտը հերքել է այդ լուրերն ու իր անձնական կայքէջում գրել, որ երբեք չի երդվել եւ կվերադառնա հայրենիք: Ավելին, երկու օր առաջ նա փոխել է ֆեյսբուքյան իր էջի լուսանկարը: Այժմ ազատամիտ Շպռոտի լուսանկարի փոխարեն նրա կայքէջի profile-ը Հայաստանի քարտեզն է զարդարում: Շպռոտն իր կայքում գրել է, որ վաղուց արդեն չի աշխատում CD-ների խանութում: «Ժամանակին Նյու Յորքում բարմեն եմ աշխատել, Մանհեթենի հյուրանոցներում՝ հավաքարար եւ մատուցող: Հիմա աշխատում եմ բժշկական գրասենյակում, վերջում էլ մաքրում եմ ամբողջ օֆիսը»,- գրել է Շպռոտը: Նա նաեւ ավելացրել է, որ չի ստեղծագործում եւ շատ է կարոտում բեմը: