Դերասանուհի Մոնիկա Բելուչին, ով սեպտեմբերի 30-ին կդառնա 47 տարեկան, թույլ է տվել, որպեսզի իրեն արհեստականորեն ծերացնեն: Եվ այդ ամենը` հանուն «Rhino Season»-ի: Բելուչին, ով միշտ հանդես է եկել ճակատագրական եւ գայթակղիչ գեղեցկուհիների դերերում, առաջին անգամ հանդիսատեսին կներկայանա իր համար էլ անսովոր` ծեր կնոջ կերպարում: Ըստ նոր ֆիլմի սցենարի` Մոնիկան որդի ունի, ում դերում էլ հանդես է գալիս շվեդական հայտնի երգիչ Արաշը: «Երբ ինձ հրավիրեցին նկարահանվել ֆիլմում, շատ ուրախացա, որովհետեւ այն իրանական ազգի մասին է, որի մասնիկն էլ ես եմ: Հետո ինձ ասացին, որ գլխավոր դերում հանդես է գալիս Մոնիկա Բելուչին, եւ պետք է ասեմ` ինձ համար դա մեծ պատիվ է»,- նշել է երգիչը: Նշենք, որ «Rhino Season»-ը քաղաքական ֆիլմ է, որում, սակայն, տեղ է գտել նաեւ սիրային պատմություն: Այն մեծ էկրաններին կհայտնվի 2012 թվականին: