Քարդաշյանի մեղրամսի լուսանկարներն ու 3300 դոլարանոց գիշերը

15/09/2011

Քիմ Քարդաշյանը, ով օգոստոսին դարձավ Քրիս Համֆրիսի կինը, արդեն իսկ սկսել է իր դժգոհությունները հայտնել: «Ամեն ինչ այնքան արագ ստացվեց… Կցանկանայի ավելի շատ ժամանակ ունենալ, որպեսզի վայելեի հարսանիքս»,- ասել է նա: «Ռեալիթի շոուի» աստղը պսակադրությունից հետո թեեւ հայտարարել էր, որ աշխատանքային լարված գրաֆիկի պատճառով մեղրամսի կմեկնեն միայն հաջորդ տարի, նշել է. «Վերջին րոպեին Քրիսն իրեն անակնկալի է բերել, ու կատարյալ մեղրամիս են անցկացրել»: Իհարկե, Քարդաշյանը սեփական մեղրամսի մանրամասներն ու լուսանկարները ներկայացնելու առիթը եւս չէր կարող ձեռքից բաց թողնել: Եվ այսպես, 30-ամյա Քիմն ու 26-ամյա Քրիսը քաղցր օրեր են անցկացրել Իտալիայի Ամալֆի ծովափին` հանգրվանելով «Santa Caterina» հյուրանոցի «Ռոմեո եւ Ջուլիետ» շալեում, որտեղ յուրաքանչյուր գիշերվա համար զույգը վճարել է 3300 դոլար: Մեղրամսի ընթացքում Քիմը բիկինիների ցուցահանդես է կազմակերպել: Երեք օրվա ընթացքում լուսանկարիչները նրան ֆիքսել են վեց տարբեր լողազգեստով: Ի դեպ, գեղեցկուհին ցուցադրել է նաեւ հատուկ իր համար կարված` «Միսսիս Համֆրիս» գրությամբ բիկինին: Քիմ Քարդաշյան-Համֆրիսը «People» ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ իրեն լավ է զգում ամուսնացած կնոջ կարգավիճակում ու հույս ունի, որ շուտով զավակ կունենա։ «Մայր լինելն այն է, ինչ միշտ ցանկացել եմ»,- ասել է Քիմ Քարդաշյանը:

Bravo.am