Ամուրի արքայազնները

15/09/2011

Woman.ru կայքը ներկայացրել է աշխարհի ամենանախանձելի արքայազնների ցանկը` հորդորելով այն աղջիկներին, ովքեր նախանձում էին Մեծ Բրիտանիայի արքայազն Վիլյամի հետ այս տարի ամուսնացած Քեյթ Միդլթոնին, իրենց ասպետին փնտրել դեռեւս ամուրի արքայազնների մեջ: Եվ այսպես.

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրի

Նա Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդի կրտսեր թոռն է, Չարլզի եւ Դիանայի կրտսեր որդին, այս տարի ամուրիների շարքը լքած արքայազն Վիլյամի հարազատ եղբայրը: Հարրին 26 տարեկան է, նրա կարողությունը կազմում է 40 միլիոն դոլար: Նա երրորդ գահաժառանգն է հորից եւ եղբորից հետո: Ավարտել է զինվորական ակադեմիա, ծառայել է Աֆղանստանում հասարակ զինվորների հետ: Հարրիի հոբբիներն են պոլոն, ռեգբին, ֆուտբոլն ու ձիավարությունը: Նա չորս տարի հանդիպել է բիզնեսմենի դուստր Չելսի Դեւիսի հետ: Զույգը բաժանվել է 2010 թվականի ամռանը: Ինչպե՞ս գրավել նրան: Նախ` պետք է բարեգործությամբ զբաղվել, ինչպես Հարրիի մայրը: Արքայազնը գեղեցիկ կազմվածքի սիրահար է, չի սիրում խանդոտ կանանց: Պետք է սիրել աղմկոտ երեկույթներ եւ պատրաստ լինել նրան, որ սեփական ուղղաթիռն իր համար, երբեմն, ավելի կարեւոր է լինելու:

Շվեդիայի արքայազն Կարլ Ֆիլիպ

Կարլը 32 տարեկան է: Նա Շվեդիայի գործող թագավոր Կարլ XVI Գուստավի ու Սիլվիա թագուհու որդին է: Նրա կարողության հստակ թիվը ճշտված չէ: Վերմլանդի դուքսը երկրորդն է թագադրման հերթում քրոջից` արքայադուստր Վիկտորիայից հետո: Նրա հոբբիներն են չմուշկները, արքայական որսը, լուսանկարչությունն ու ավտոմրցարշավները: Ի դեպ, Կարլը հանդես է եկել «Հայացք դրախտից» անհատական ցուցահանդեսով, վերապատրաստվել է «National Geographic»-ում, իսկ 2008 թվականից մասնակցում է «Porsche Carrera Cup» մրցարշավին:

Կարլը 12 տարի հանդիպել է PR մենեջեր Էմմա Պերլանդի հետ, սակայն 2009 թվականին նրանք բաժանվել են: Այժմ արքայազնը հանդիպում է մոդել Սոֆի Հելվիքսի հետ, սակայն ամուսնության մասին խոսք անգամ չկա:

Ինչպե՞ս գրավել նրան: Գնեք «Porsche Carrera Cup» մրցարշավի տոմս եւ նստեք Կարլի հարեւանությամբ, անպայման սիրեք ու հետաքրքրվեք ժամանակակից արվեստով, հաճախեք լուսանկարչության դասերի եւ շատ ճանապարհորդեք:

Մոնակոյի արքայազն Անդրեա Կազիրագի

Անդրեան Մոնակոյի իշխան Ալբերտ Երկրորդի եղբորորդին է, հոլիվուդյան գեղեցկուհի, դերասանուհի Գրեկս Քելիի թոռը: Նրա կարողությունը կազմում է 1,7 միլիարդ դոլար: Անդրեան կնամոլ է եւ միշտ գտնվում է կանանց ուշադրության կենտրոնում: Նա կոչումներ չունի, սակայն իր մորից` Կարոլինա Գրիմալդիից հետո երկրորդ թագաժառանգն է: Անդրեան «Louis Sciolla» ապրանքանիշի սմոքինգների հավաքածու ունի, զբաղվում է ձիավարությամբ: Հիմնական զբաղմունքը սեփական զբոսանավի վրա արեւայրուք ընդունելն ու երեկոները տարբեր ակումբներում անցկացնելն է:

Անդրեան, «Forbes» ամսագրի տվյալներով, երկարատեւ հարաբերություններ է ունեցել միայն աշխարհի 132-րդ ամենահարուստ կնոջ` Տատյանա Սանտո-Դոմինգայի հետ:

Ինչպե՞ս գրավել նրան: Պետք է սիրել ակումբային կյանքը, հասկանալ վիսկիների տեսակներից: Անդրեային խելքահան անելու պարտադիր պայմաններն են կրթվածությունը, շփվող լինելն ու դաստիարակությունը:

Բելգիայի արքայազն Ամադեո Մարի Ժոզեֆ Կարլ Պյեր Ֆիլիպ Պաոլա Մարկուս դգԱվիանո

Ամադեոն 25 տարեկան է: Կարողության մասին հստակ տվյալներ չկան: Նա սովորել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում եւ Բելգիայի թագավորական զինվորական ակադեմիայում: Այս արքայազնը թագադրվելու իրավունք չունի: Նրա հոբբին է վազքը: 2008 թվականին մասնակցել է Նյու Յորքում կայացած վազքի փառատոնին: Ի դեպ, Ամադեոն բոլոր արքայազններից միակն է, ով մինչեւ հիմա ռոմանտիկ հարաբերություն չի ունեցել, այսինքն` լրագրողները չեն նկատել: Նրա ուշադրության կենտրոնում սեփական կարիերան է: Ամադեոն աշխատում է աուդիտորական խոշոր ընկերությունում:

Ինչպե՞ս գրավել նրան: Կարող եք գրավել նրան, եթե ունեք Հարվարդի կամ Քեմբրիջի համալսարանների դիպլոմ: Իսկ եթե չունեք, սկսեք զբաղվել վազքով եւ պարզապես բռնեք նրան:

Լյուքսեմբուրգի արքայազն Գիյոմ Ժան Ջոզեֆ Մարի

Թագաժառանգ եւ մեծն դուքս, արքայազն Նասսաու, արքայազն Պարմսկի. սրանք Գիյոմի կոչումներն են: 29-ամյա արքայազնի կարողության մասին եւս հստակ տվյալներ չկան: Նա պատրաստվում է շուտով գահ բարձրանալ, գիտի անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն եւ իսպաներեն: Սիրում է ֆուտբոլ խաղալ, ջութակ նվագել եւ ճամփորդել: Գիյոմի անձնական կյանքն իր կարողության նման մեծ գաղտնիք է: 2002 թվականին նա հայտարարել է իր` Նորվեգիայի թագուհու զարմուհու հետ նշանադրության մասին, սակայն հետագայում զույգը բաժանվել է:

Ինչպե՞ս գրավել նրան: Նախ` սովորեք անգլերեն, օգնեք աղքատներին եւ մասնակցեք այն բարեգործական միջոցառումներին, որտեղ լինում է Գիյոմը:

Գերմանիայի իշխան Ալբերտ II Մարիա Լամորալ Միգել Յոխանես Գաբրիել

Ալբերտը Տուրն-ի-Տակսիս ցեղից 12-րդ իշխանն է: 28-ամյա արքայազնի կարողությունը գնահատվում է 2,1 միլիարդ դոլար: Ի դեպ, նա միլիարդատեր է դարձել 18 տարեկանում: Ալբերտը, իհարկե, թագադրվելու հնարավորություն չունի. Գերմանիան հանրապետություն է: Նրանք ապրում են թագավորների նման` պալատում: Ալբերտի հոբբին ավտոմրցարշավն է: Իշխանի անձնական կյանքից հայտնի է միայն այն, որ նա հաճախ հայտնվում է տարբեր կանանց ուղեկցությամբ:

Ինչպե՞ս գրավել նրան: Պարզապես սիրեք մեքենաներ, մրցարշավ, եւ նա ձերը կլինի:

Բրունեյ-Դարուսալամի արքայազն Ազիմ

29-ամյա արքայազնի կարողությունը կազմում է 22 միլիարդ դոլար: Նա սուլթան Խասանալա Բալկիախայի որդին է, ով համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: Ազիմը երրորդն է հերթում, ով կթագադրվի: Իր հայրը տարբեր կանանցից 12 երեխա ունի:

Ազիմի հոբբին երաժշտությունն է, զբաղվում է նաեւ բարեգործությամբ: Անձնական կյանքում կանայք շատ են:

Ինչպե՞ս գրավել նրան: Պետք է դիտել բոլոր այն ֆիլմերը, որտեղ նկարահանվել է Ազիմի սիրելի դերասանուհին` Սկարլետ Յոհանսոնը: Եվ ամենակարեւոր նրբությունը. պատրաստ լինել ամուսնությունից հետո կիսել նրան այլ կանանց հետ:

Շեյխ Համդան բին Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մակտում

Նա 29 տարեկան է, կարողությունը կազմում է 18 միլիարդ դոլար: Նա գլխավորում է Դուբայի սպորտային խորհուրդը եւ երիտասարդ բիզնես-առաջնորդների դպրոցը: Նա պոետ է, հոբբին բանաստեղծություններ գրելն է: Արքայազնը պահում է ուղտեր եւ զբաղվում է ձիավարությամբ: Երկարատեւ հարաբերություններ Համդանը դեռեւս չի ունեցել. վայելում է շեյխական կյանքը:

Ինչպե՞ս գրավել նրան: Պետք է ցույց տալ, որ համեստ եք եւ հնազանդ: Նա չպետք է կասկածի, որ փողերի համար եք իրեն ընտրել:

Ըստ` Bravo.am