$750.000 կվճարի Օքսաննային

03/09/2011

Հանրահայտ դերասան Մել Գիբսոնն ու նրա նախկին ընկերուհի եւ երեխայի մայր՝ դաշնակահարուհի Օքսաննա Գրիգորեւան, ամիսներ շարունակ ընթացող դատական քաշքշուկներից հետո, ի վերջո, եկան ընդհանուր հայտարարի: Մի ամբողջ տարի նրանք պայքարում էին դստեր՝ Լյուսիայի խնամակալության իրավունքի համար: Դատական որոշման համաձայն` Գիբսոնը պարտավոր է Օքսաննային 750.000 ԱՄՆ դոլար վճարել, ինչպես նաեւ` շարունակել վճարել տան եւ դստեր համար հասանելիք ալիմենտները: Ամենամսյա ալիմենտների գումարը չի հրապարակվել, սակայն հայտնի է, որ Գիբսոնը դստեր համար վճարելու է նույնքան, որքան դերասանը փոխանցում է իր 7 երեխաներին` առաջին ամուսնությունից: Երկու ծնողներն էլ երեխայի խնամակալության իրավունք են ստացել: Նրանց երկուսին էլ արգելվել է այսուհետ հրապարակել անձնական բնույթի լուսանկարներ, ձայնագրություններ, տեսագրություններգ Եվ Գիբսոնը, եւ Գրիգորեւան դատական նիստի ավարտին շնորհակալություն են հայտնել դատավորին՝ ողջամիտ որոշման համար: