Սեզարիա Էվորան չի՞ գալու

24/09/2011

«Ֆրանսպրես» գործակալությունը` հղում անելով «Lausafrica» ընկերությանը, որը զբաղվում է հայտնի երգչուհի Սեզարիա Էվորայի ալբոմների ձայնագրությամբ, տեղեկացնում է, որ երգչուհին հայտարարել է իր երաժշտական կարիերան ավարտելու մասին: Հիշեցնենք, որ օրեր անց 70-ամյա երգչուհին պետք է ժամաներ Հայաստան, սակայն վերջերս նա ժամանել էր Փարիզ, որպեսզի մի շարք համերգներ տա Ֆրանսիայում, սակայն այնքան թույլ է եղել, որ որոշել է դադարեցնել համերգներն ու ավարտել երաժշտական կարիերան: Վերջին շրջանում Էվորան մեկ անգամ չէ, որ խնդիրներ է ունեցել առողջության հետ: Նշենք, որ 2008թ. Ս. Էվորան ուղեղի կաթված էր ստացել, իսկ 2010թ. վիրահատել էին նրա սիրտը: