Պարզաբանում է Անժելա Սարգսյանի սիրեցյալը

08/09/2011

Վերջին շրջանում լրատվական դաշտում իսկական աղմուկ էր բարձրացրել դերասանուհի Անժելա Սարգսյանի հայտնի լուսանկարների տարածումը համացանցում: HayNews.am-ը բացառիկ հարցազրույց է հրապարակել Անժելա Սարգսյանի տղամարդու` Կարեն Արայանի հետ:

– Կարեն, կբացատրե՞ք, թե ինչպե՞ս եւ ինչո՞ւ հայտնվեցին այդ լուսանկարներն ինտերնետում:

– Նախ, սկսենք նրանից, որ ես այդ լուսանկարները դրել եմ միայն մի քանի վայրկյանով իմ, մեր ընդհանուր ընկերների համար: Ընկերներ, որոնց վերաբերմունքից ես հասկանում էի, թե Անժելայի տարածած այն լուրերը, որ իբր թե ես նրան բռնաբարել եմ, ինչ-որ կերպ հավաստի է դարձել նրանց համար: Ընդամենը մի քանի վայրկյան հետո ես այդ նկարները հանեցի ինտերնետից… Այդ նկարները տեսնողները կհասկանան, որ բռնաբարվել այդքան երջանիկ դեմքով չի լինում:

– Այդ դեպքում ինչպե՞ս դրանք հայտնվեցին մարդկանց մոտ, հեռախոսների մեջ, ինտերնետում:

– Իմ դրված մի քանի վայրկյանի ընթացքում հնարավոր չէր, որ այդ նկարները քաշվեին տարբեր մարդկանց կողմից: Ես վստահ եմ, որ հենց ինքն է անձամբ այդ լուսանկարները տարածել եւ շարունակում է տարածել` ինչ-ինչ պատճառներից ելնելով: Անժելան բոլորին հայտնում էր, թե ես իրենից վրեժ եմ լուծում, քանի որ նա ինձ լքել է, սակայն, հավատացեք, 2010-ի դեկտեմբերից ինքս եմ ամեն կերպ փորձել խզել մեր հարաբերությունները: Քանի անգամ է եղել, որ նա ինձ սպառնացել է, թե վնաս կհասցնի իրեն, կկտրի իր երակները, եթե ես չլինեմ իր հետ: Անգամ մի անգամ եկավ իր քրոջ հետ, ով հայտարարեց, թե շատ ընկերներ ունի լրագրողական շրջապատում, որ եթե իր քույրը շարունակի նեղվել, եթե դա ազդի իր նկարահանումների վրա, ապա նա վրեժ կլուծի: Նա ինձ ասում էր, որ` Ոստիկանությունն ինձ կհավատա առանց փաստերի` հաշվի առնելով քո անցյալը, ինչ էլ ասեմ, կհավատան:

– Իսկ ինչո՞ւ Անժելան պետք է նեղվեր, նրա համար, որ ուզում էիք բաժանվե՞լ:

– Նաեւ, սակայն այստեղ կարեւոր մեկ այլ խնդիր կա, որի մասին ինձ շատ տհաճ է բարձրաձայնել, սակայն այս ողջ իրարանցման մեջ ուղղակի ստիպված եմ: Նա պարբերաբար ինձնից գումարներ էր խնդրում, բանկից մեծ վարկ էր վերցրել, ցանկանում էր, որ ես նրան օգնեի փակել դա: Իհարկե, ես մի քանի անգամ օգնեցի, սակայն վերջում հրաժարվեցի թեկուզ այն պատճառով, որ ուղղակի պարտավոր չէի: Շարունակեց սպառնալ, եթե չտամ այդ փողերը, կսկսի իմ մասին լուրեր տարածել: Լուրջ չընդունեցի, որովհետեւ չէի մտածում, թե մարդ կարող է այդքան ցածր` էսպես ասեմ` շառ լինել:

– Լավ, բայց լուսանկարները… Ինչո՞ւ եք նկարել ձեր «շփումը»:

– Այ էստեղ գալիս է ամենակարեւորը: Ես երբեք չեմ լուսանկարել նրան, ավելին, այդ լուսանկարների մի մասում ես անգամ չկամ: Հետագայում եմ իմացել, որ նա նկարահանում է մի բան, որ շատ անձնական է` մեր կապը: Նկարահանում է թաքնված տեսախցիկով, որ նման է ինչ-որ հատուկ ծառայությունների գործելաոճին: Ավելին, նկարների մի մասում գրված է 2006 թ.` մարտի 29, իսկ ես ֆիզիկապես այնտեղ չէի կարող լինել, քանի որ արդեն մեկ շաբաթ էր, ինչ գտնվում էի կալանավայրում: Այդ ժամանակ ես նրան անգամ չեմ էլ ճանաչել: Հանդիպել ենք իմ ցուցահանդեսի ժամանակ` 2009-ի մայիսի 29-ին:

– Ի՞նչ ցուցահանդես:

– Ես Կամերային թատրոնում իմ նկարների ցուցահանդեսն էի անցկացնում, Անժելան եկել էր նայելու: Այնտեղ էլ մենք ծանոթացանք, որից հետո էլ սկսվեց իմ կյանքում այս «ընկերություն» կոչվածը, որի համար ես իսկապես ամաչում եմ: Նրա հետ անգամ ծանոթ լինելը պատիվ չի բերում ինձ: Հա, ի դեպ, չմոռանամ նշել, որ ես ունեմ ընկերներ շատ ոլորտներում` դերասաններից սկսած` մինչեւ որոշակի այլ կյանքով ապրող մարդիկ: Ու Անժելան, գտնելով նրանց բոլորի համարները, պարբերաբար զանգահարում էր անգամ բանտ` ընկերներիս, որպեսզի համոզի, թե ես տարածում եմ վատ բաներ իմ ընկերների մասին: Ես հայհոյում եմ ընկերներիս, անվանարկում կամ վարկաբեկում: Բնականաբար, նրանցից ոչ մեկը չէր հավատում նրա ասածին, ավելին, նրանք չէին էլ կարող հավատալ խելագարի խոսքերին:

– Անժելան ամուսնացա՞ծ էր:

– Արդեն 9 տարի, սակայն դա չէր խանգարում նրան լինել այլ տղամարդկանց հետ: Նա ինձ անգամ մի օր իր սիրեկանների ցուցակն էր sms արել, սակայն կան բաներ, որոնց մասին ես ուղղակի չեմ ուզում խոսել: Ավելին, Աստված չանի, որ մի օր սկսեմ պատմել այն, ինչի մասին լռում եմ: Ես ընդամենը ցանկանում եմ, որ այս զզվելի պատմությանը վերջ դրվի, որ չշոշափվեն մարդկանց անուններ, որոնք ընդհանրապես կապ չունեն այս պատմության հետ: Ես հիմա իմ խոսքն ուղղում եմ «Ուր է իմ տղամարդը» ֆիլմի դերասանուհիներին` Անիին, Ագնեսային եւ Գայանեին. մենք մշտապես եղել ենք հարգալից հեռավորության վրա, ես երբեք եւ երբեք չեմ ցանկացել, որ ձեր անունները կապվեն այս պատմության հետ: Դուք ոչ մի կապ չունեք, չեք եղել այդ աղջկա հետ ընկերուհիներ, մարդկային տարբեր տեսակներ եք: Ասում են, թե Ոստիկանությունում ես ասել եմ, թե իբր դուք եք ինձ հորդորել տարածել այդ նկարները: Ես նման բան չեմ ասել, փորձեք ճշտել հենց իրենցից: Անժելան հայտարարել էր, թե աղջիկներն իրեն նախանձում են. հետաքրքիր է, ինչի՞ն պետք է նախանձեն` կրթությա՞նը, մարդկային որակների՞ն, ծագումնաբանությա՞նը, ինչի՞ն: Աղջիկների հետ կարող ես զրուցել ցանկացած թեմայի շուրջ, նրանք շատ հաճելի զրուցակիցներ են, իսկ Անժելայի մտքում միայն սեքսն ու հագուստն է: Բոլոր հասկացող մարդկանց համար պետք է ակնհայտ դառնա, որ ոչ թե ես եմ վրեժ լուծում իրենից, այլ ինքն ինձնից, ոչ թե աղջիկներն են իրեն նախանձում, այլ ինքը` նրանց:

– Կարեն, ճիշտն ասած` կողքից տպավորությունը հետեւյալն է: Դուք եղել եք դատված, ձեր հայրը «օրենքով գող է», դուրս եք եկել կալանավայրից, հանդիպել գեղեցիկ աղջկա…

– Այ հենց այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը: ճիշտն ասած, եթե ես էլ կողքից նայեի այս իրավիճակին, ապա կստացվեր ձեր ասած պատկերը: Իսկ ինչո՞ւ մարդիկ չեն խոսում, որ ես սովորել եմ երկու բարձրագույն ուսումնական հաստատություններում` Մոսկվայի համալսարանում եւ Գեղարվեստի ակադեմիայում: Որ զբաղվում եմ ստեղծագործական կյանքով, նկարում եմ, քանդակում… Ի՞նչ է, այս կյանքում բոլորս ապահովագրվա՞ծ ենք տհաճ միջադեպերից, սխալներից: Հավատացեք` ոչ… Ես վստահ եմ, որ գալու է օր, երբ մոռանալու ենք տեղի ունեցածի մասին, եւ ամեն մեկն էլ ապրելու է իր կյանքով: Մի բան էլ ավելացնեմ… էսօր ամբողջ ինտերնետում քննարկում են էդ չարաբաստիկ նկարները, մեղադրում ինձ: Ամբողջական պատկեր ստանալու համար պետք է լսել երկու կողմին էլ: Երկու կողմին լսում ու դատում են բոլոր ոլորտներում` պետությունից մինչեւ գողական կյանք:

slaq.am