Երգիչ Նիկոլայ Բասկովը որոշել է հետեւել իր կոլեգա Ֆիլիպ Կիրկորովի քայլերին՝ հոգեբուժարանում վերականգնել նյարդային համակարգը: Լուրեր են տարածվել, որ մի քանի սկանդալային սիրային բաժանումների արդյունքում, հնարավոր է, որ երգիչը հայտնվի Իսրայելի կլինիկաներից մեկում: Գեղեցկուհի Օքսաննա Ֆյոդորովայի հետ բաժանումը ծանր հետեւանքներ թողեց երգչի նյարդային համակարգի վրա: Վերջերս, հերթական համերգից հետո, երգչի մոտ նկատվել է սիրո հերթական «անիմաստ» դրսեւորումը: Նա համբուրել է բոլոր նրանց, ում հանդիպել է ճանապարհին: Ասում են, որ Նիկոլայի առողջության համար անհանգստանում են նաեւ նրա հարազատները: