ժամանց

Պամելա Անդերսոնը` Աստվածամոր դերում

17.11.2011

«Playboy» ամսագրի աստղ, լիակուրծք շիկահեր Պամելա Անդերսոնը որոշել է հանդես գալ Աստվածամոր դերում: ՀըԽ-ի փոխանցմամբ` այդ նշանակալի իրադարձությունը տեղի կունենա կանադացի կոմիկ դերասան Ռասել Փիթերսի շոուի ժամանակ, որը ցուցադրվելու է Ծննդյան տոների նախօրեին կանադական հեռուստաալիքներից մեկով: Շոուն բաղկացած է լինելու երաժշտական համարներից, պարոդիաներից: Հիսուս Քրիստոսի ծննդյան տեսարանում հոլիվուդյան սեքս-սիմվոլը փորձելու է խաղալ Աստվածամոր դերը, իսկ …

կարդալ ավելին

Facebook-ը ենթարկվում է պոռնովիրուսի հարձակման

17.11.2011

Հաքերները Facebook սոցիալական ցանցում վիրուս են գործարկել, որն օգտագործողի էջում արգելված բովանդակությամբ պոռնոգրաֆիական նյութեր է ավելացնում: Ըստ MIGnews.com-ի` արդեն մի քանի միլիոն օգտվողներ բողոքներ են հղել Facebook-ի գլխավոր խորհրդին` իրենց էջերում պոռնոգրաֆիական պատկերներ ի հայտ գալու պատճառով: Սխեման, որով գործում են հաքերները, շատ պարզ է. բավական է օգտվողը սեղմի հայտնի մարդկանց լուսանկարների վրա, որից հետո …

կարդալ ավելին

«Թու-թու-թու, ստացվում է»

17.11.2011

Երգչուհի Սոֆի Մխեյանն օրերս է վերադարձել եվրոպական շրջագայությունից, որի առիթը «Հայաստան.am» համերգ-ներկայացումն է եղել: Երգչուհին իր տպավորություններով կիսվել է BRAVO.am-ի հետ: «Մեկնել էի ներկայացման կազմի հետ` Մենչի` Արմեն Պետրոսյանի առաջարկով: Ինձնից ու Արմենից բացի, թիմում էին նաեւ Լեւոն Հարությունյանը, Զառան, Գրիգոր Դանիելյանը, Արտյոմ Մարկոսյանը, Դելոն եւ Ֆելիքս Խաչատրյանը: Ներկայացման համերգային հատվածում երգել եմ մի քանի …

կարդալ ավելին

«Ալաբալանիցա»

17.11.2011

«Ալաբալանիցա» ինտերակտիվ հայկական առաջին ֆիլմն արդեն կարելի է դիտել Երեւանի կինոթատրոններում: Ֆիլմի առաջին` փակ դիտմանը ներկա են եղել գլխավոր «մեղավորները»` Հայկոն ու Մկոն, Նազենի Հովհաննիսյանը, Լեւոն Հարությունյանը, Հասմիկ Ղարիբյանը, Արմինե Հարությունյանը, Ռաֆոն, ֆիլմի ստեղծագործական ու պրոդյուսերական կազմը, մի շարք դերասաններ ու հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ֆիլմի ցուցադրումից առաջ ներկաներին …

կարդալ ավելին

Պատրաստվում է մենահամերգի

10.11.2011

Երգչուհի Սոնա Շահգելդյանն այս օրերին երաժիշտների հետ իր առաջին մենահամերգի վերջին փորձերն է անում: Երգչուհու մենահամերգը տեղի կունենա նոյեմբերի 13-ին` Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Bravo.am-ն այցելել է այն ստուդիան, որտեղ եւ Սոնան ու Արսեն Գրիգորյանը փորձեր էին անում երաժիշտների հետ: Նշենք, որ Արսեն Գրիգորյանն ու Սոնան հանդես են գալու դուետով: Երգչուհու մենահամերգին կհնչի …

կարդալ ավելին

Միհրան Կիրակոսյանը դարձել է զույգ աղջիկների հայր

10.11.2011

Սոֆյա եւ Լիլի. այսպես է անվանել նորածին դուստրերին Միհրան Կիրակոսյանը: Ամերիկաբնակ հայտնի պարողն առաջին անգամ հայր է դարձել, այն էլ` զույգ աղջիկների: Միհրանը ծնվել է Երեւանում, 7 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Կալիֆոռնիա: Պարողի եւ երգչուհու որդին վաղ տարիքից սկսել է պարով զբաղվել: Արդեն պրոֆեսիոնալ Միհրանը ելույթներ է ունեցել Մադոննայի, Փինկի, Բրիթնի Սփիրսի, Ռիկի Մարտինի …

կարդալ ավելին

«Հաջորդ մասնակիցներին այսքան մեծ փոս չեն գցի, ինչպես ինձ արեցին»

10.11.2011

«Եվրատեսիլ 2011»-ի հայաստանյան ներկայացուցիչը` Էմմին, ամիսներ անց bravo.am-ի հետ զրույցում անկեղծացել է մրցույթի թեմայով: Ինչո՞ւ է երգչուհին Դյուսելդորֆում իր ելույթը ձախողված համարում, ինչո՞ւմ է իրեն մեղադրում եւ ի՞նչ խորհուրդ է տալիս «Եվրատեսիլ 2012»-ի հայաստանյան պատվիրակությանն ու ներկայացուցչին: «Ինչպես յուրաքանչյուր մրցույթ, «Եվրատեսիլը» եւս ունի շատ լավ աշխատանքի պահանջ, որը կատարելու համար պետք է ունենալ ճիշտ գծված …

կարդալ ավելին

Աշխարհի ամենաթանկ հեռախոսները

27.10.2011

«Forex» եւ «Masterforex-V» բորսայական առեւտրի ակադեմիայի փորձագետները կազմել են ամենաթանկ 11 բջջային հեռախոսների ցանկը, որին անդրադարձել է «Բիրժեւոյ Լիդեր» համացանցային հանդեսը: 1.Ulysse Nardinգs The Chairman. Ամենաթանկերից ամենաէժան Ulysse Nardinգs The Chairman բջջային հեռախոսի գինը 49,5 հազար ԱՄՆ դոլար է: Բայց այն ամենաթանկն է այն սմարթֆոնների շարքում, որոնք աշխատում են «Android» գործառնական համակարգով: Սարքն ունի ինչպես …

կարդալ ավելին

Հերթը հասավ ուղտերին

20.10.2011

Քիմ Քարդաշյանին հաջողվում է գումար վաստակել ամեն ինչի հաշվին, նույնիսկ` ուղտերի: Այս անգամ գեղեցկուհին իր մայրիկի` Քրիսի հետ զվարճացել է Արաբական Միացյալ Էմիրություններում: Քիմին հրավիրել են Դուբայ` մասնակցելու «Dubai Mall» ռեստորանի բացման արարողությանը: Նա էլ` առիթը բաց չթողնելով, այնտեղ նկարահանումներ է անցկացրել «Keeping up with Kardashians» ռեալիթի-շոուի համար: Քիմն ու Քրիսը, իհարկե, այցելել են Դուբայի …

կարդալ ավելին

Նոր սիրավե՞պ

20.10.2011

Ջենիֆեր Լոպեսը որոշել է ամաչել: Պապարացիները երգչուհուն օրերս կրկին բռնացրել են Բրեդլի Կուպերի հետ: Կապուտաչյա դերասանի ավտոմեքենան նստած Լոպեսը` նկատելով, որ իրենց լուսանկարում են, ձեռքերով փակել է դեմքը: Զույգը, որ դեռեւս զերծ է մնում մեկնաբանություններից, հանգստյան օրերն էլ է միասին անցկացրել: Վերջերս Ջենիֆերն ու Բրեդլին միասին ճաշել են նյույորքյան ռեստորաններից մեկում, այնուհետեւ վստահեցրել, որ դա …

կարդալ ավելին

Համերգ` Վարդուհի Վարդանյանի հիշատակին

20.10.2011

Անավարտ երգեր, սեր, կարոտ, անմոռանալի հուշեր…. Վաղաժամ մահացած Վարդուհի Վարդանյանի հարազատների, ընկերների, երկրպագուների համար լրացել է կարոտի հինգ տարին… Հոկտեմբերի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է երգչուհուն նվիրված համերգ-երեկո, որին մասնակցել են հայկական շոու-բիզնեսից` երգչուհու ընկերները: Անդրեն, Հասմիկ Կարապետյանը, Արսեն Գրիգորյանը, Սյուզան Մարգարյանը, Արսեն Սաֆարյանը, Արամոն, Արմինկան, Քրիստինե Պեպելյանը, Էրիկը, Հռիփսիմե Հակոբյանը, Ռազմիկ Ամյանը, Արշակյան …

կարդալ ավելին

Բարեւ, Հայաստան

20.10.2011

Եվա Ռիվասը, Անուշ եւ Ինգա Արշակյանները, Ալլա Լեւոնյանը, Նարինե Դովլաթյանը, Արթուր Հակոբյանը` Միստր X-ը, եւ Հայաստանի պետական ջազ նվագախումբն օրերս Կանադայից «բարեւ» են ասել Հայաստանին: Անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպված համերգին մասնակցելու նպատակով նրանք մեկնել էին Մոնրեալ: Համերգն իրականացվել է «Bonjour lգArmenie» ծրագրի շրջանակներում` Մոնրեալի Արվեստների պալատի համերգային դահլիճում: Ջազ բենդն ու հայ կատարողները տոնական համերգին …

կարդալ ավելին

Սենսացիոն բացահաայտում Անժելա Սարգսյանի մասին

18.10.2011

«Չենք լռելու» ախաձեռնությունը երեկ youtube կայքում տեղադրել է դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիական լուսանկարները տարածելու մեղադրանքով կալանավորված Կարեն Արայանի մոր` Մարինա Արայանի հետ զրույցի տեսագրությունը (youtube.com/chenqlrelu): Տեսագրության մեջ Մարինա Արայանը հանդես է գալիս կալանավորված որդու փոխարեն եւ բացահայտումներ անում` կապված, իր խոսքով, Ա. Սարգսյանի կողմից Կարենի դեմ Ոստիկանությունում ներկայացված սուտ մեղադրանքների, նկարների` համացանցում հայտնվելու իրական պատմության …

կարդալ ավելին

JOSE-ն հրավիրում է

15.10.2011

Երեւանցիներն այլեւս բարձրակարգ հանգիստ անցկացնելու նոր հնարավորություն կունենան: Արդեն բացվել է «Jose» ժամանցի կենտրոնը, որն առաջարկում է ժամանցի ամենատարբեր ձեւեր`շոու-ակումբում, «գլամուրային» բար-սրճարանում եւ մյուզիք-հոլլում: Համալիրը հագեցած է աշխարհահռչակ ընկերությունների (բրենդների) արտադրած տեսա-լուսա-ձայնային լավագույն տեխնիկայով: Ժամանցի կենտրոնն իր այցելուներին կգոհացնի նաեւ իր բացառիկ դիզայնով. հայ մասնագետների ձեռքով հավաքված է իտալական ուղղահայաց, բնական այգի, ինչը բացառիկ երեւույթ …

կարդալ ավելին

Jose-ի նոր առաջարկը

15.10.2011

«Jose» համալիրի բարձրակարգ խոհարար Դուշկո Կոնտե Իվանովիչը, ով Եվրոպայում հայտնի 26 լավագույն խոհարարներից է, ձեզ կառաջարկի ձկնային յուրօրինակ ուտեստներ, որոնք կգոհացնեն անգամ ամենաքմահաճ այցելուներին: Կմատուցվեն նաեւ պիցցաների եւ բիֆշտեքսների տեսականիներ, քաղցրավենիքի, դեսերտի լայն եւ յուրահատուկ տեսակներ: «Jose»-ի շոու-ակումբում կլինի ավելի ակումբային խոհանոց` մոտ մեքսիկականին` խմիչքների տեսականի եւ թեթեւ խորտիկներ: Գինիների սիրահարներն այստեղ կգտնեն լավագույն եւ …

կարդալ ավելին

Մունը չի ներկայացնելու

06.10.2011

Անդրադառնալով լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկությանը, թե Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ում Հայաստանը ներկայացնելու է ամերիկահայ երգչուհի Լուսիա Մունը, «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը tert.am-ին ասել է, թե դա հերթական ապատեղեկատվությունն է, որը սովորաբար տարածում են երկրպագուները: Գոհար Գասպարյանի խոսքով` Հանրային հեռուստաընկերությունը դեռ որեւէ որոշում այդ առնչությամբ չի կայացրել: Հարցին, թե արդյո՞ք քննարկվում է ամերիկահայ երգչուհու թեկնածությունը, …

կարդալ ավելին

Ամուսնալուծվո՞ւմ են

06.10.2011

Էշթոն Քաթչերի եւ Դեմի Մուրի միջեւ սեւ կատու է անցել: Հոլիվուդյան ամենաամուր զույգերից մեկը, կարծես, ընտանեկան խնդիրներ ունի: Եվ որքան էլ դերասանները փորձում էին «խնդիրների աղբը տնից դուրս չհանել», դա նրանց չհաջողվեց: Հայտնի զույգի բաժանման մասին այս օրերին խոսում են բոլորը: «Երբ վիրավորված ես մեկից, ինքդ քեզ ու քո սխալներին նայիր: Այդ ժամանակ կատաղությունդ կանցնի»,- …

կարդալ ավելին

Ջեքսոնի բժշկի արկածները

06.10.2011

Մայքլ Ջեքսոնի անձնական բժիշկ Կոնրադ Մյուրեի ընկերուհին` Մարիա Նիկոլ Ալվարեսը, դատարանում ցուցմունք է տվել, որ բժիշկ-սրտաբանը պատվիրել եւ ստացել է մեծ քանակությամբ ուժեղ ազդեցություն ունեցող պրոպոֆոլ քնաբեր: Առաքումը, ընդ որում, կատարվել է Մարիայի տուն: Այս մասին հայտնում է «Reuters»-ը: Հիշեցնենք, որ հետաքննության վարկածով` բժիշկ Կոնրադ Մյուրեյը Մայքլ Ջեքսոնին մեծ չափաբաժնով քնաբեր է տվել, ինչն էլ …

կարդալ ավելին

Քիմ Քարդաշյանը` «Ferrari»-ի սեփականատեր

06.10.2011

Ամերիկյան շոու-բիզնեսի աստղ Քիմ Քարդաշյանը գնել է 300.000 դոլար արժողությամբ «Ferrari 458 Italia» մակնիշի ավտոմեքենա: Նա իր «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով այցելել է Բեւեռլի Հիլզի ավտոսրահ, որտեղ նրան դիմավորել են պապարացիները: Նա «Ferrari» մակնիշի ավտոմեքենա է գնել, լուսանկարվել իր նոր մեքենայի ֆոնին եւ հեռացել:

կարդալ ավելին

«Մենք գեղեցիկ զույգ ենք»

06.10.2011

Երգչուհի Լիլուն եւ Խորեն Լեւոնյանը իրենց հնարավոր կապի մասին խոսակցությունները հաստատել են: «Bravo.am»-ի փոխանցմամբ` երգչուհին այլեւս հանդես է գալիս Լիլիթ անվամբ, իսկ թե ինչո՞ւ` հայտնի չէ: Կայքի թղթակցի հետ նախնական զրույցում Խորենը չէր ցանկացել խոսել իրենց սիրային հարաբերությունների մասին, իսկ Լիլուն խնդրել էր «հանգիստ թողնել իրեն ու իր անձնական կյանքը»: Նրա համար նման խոսակցություններն, ըստ …

կարդալ ավելին