Նոր սիրավե՞պ

20/10/2011

Ջենիֆեր Լոպեսը որոշել է ամաչել: Պապարացիները երգչուհուն օրերս կրկին բռնացրել են Բրեդլի Կուպերի հետ: Կապուտաչյա դերասանի ավտոմեքենան նստած Լոպեսը` նկատելով, որ իրենց լուսանկարում են, ձեռքերով փակել է դեմքը: Զույգը, որ դեռեւս զերծ է մնում մեկնաբանություններից, հանգստյան օրերն էլ է միասին անցկացրել: Վերջերս Ջենիֆերն ու Բրեդլին միասին ճաշել են նյույորքյան ռեստորաններից մեկում, այնուհետեւ վստահեցրել, որ դա պարզապես գործնական հանդիպում է եղել: «Նրանք շարունակում են հանդիպել: Ջենիֆերին դուր է գալիս Բրեդլիի ուշադրությունը, նրանք լավ ժամանակ են անցկացնում: Ջենիֆերն ուրախ է Բրեդլիի հետ»,- ասել է զույգին մոտ կանգնած աղբյուրը: Նշենք, որ Լոպեսն ու Կուպերը վերջերս են բաժանվել իրենց սիրելիներից. Լոպեսը` Մարկ Էնթոնիից, ում հետ ամուսնացած է եղել 7 տարի, Կուպերը` դերասանուհի Ռենե Զելվեգերից, ում հետ ապրել է ընդամենը 1 տարի: