Քիմ Քարդաշյանին հաջողվում է գումար վաստակել ամեն ինչի հաշվին, նույնիսկ` ուղտերի: Այս անգամ գեղեցկուհին իր մայրիկի` Քրիսի հետ զվարճացել է Արաբական Միացյալ Էմիրություններում: Քիմին հրավիրել են Դուբայ` մասնակցելու «Dubai Mall» ռեստորանի բացման արարողությանը: Նա էլ` առիթը բաց չթողնելով, այնտեղ նկարահանումներ է անցկացրել «Keeping up with Kardashians» ռեալիթի-շոուի համար: Քիմն ու Քրիսը, իհարկե, այցելել են Դուբայի տեսարժան վայրերը, իսկ այդ ամբողջ ընթացքում նրանց հետեւից վազել են հարյուրավոր երկրպագուներ եւ պապարացիներ: Քարդաշյանները հանգրվանել են Դուբայի ամենաթանկ հյուրանոցներից մեկում: Ի դեպ, Դուբայում Քիմն ու իր մայրը արաբական վառ գույների զգեստներով ցուցադրել են, թե ինչպես կարելի է ուղտ հեծնել բարձրակրունկ կոշիկներով:
Քրիսն ու Քիմն այնտեղ նաեւ «շոփինգով» են զբաղվել` գնումներ կատարելով տեղական խանութներից: Ի դեպ, գեղեցկուհին, հավանաբար, կյանքում առաջին անգամ փակել է բարեմասնությունները` հագնելով մահմեդական կնոջ ավանդական հագուստ: Իսկ արդեն երեկոյան գեղեցկուհին շլացրել է բոլորին` ռեստորանի բացման արարողությանը ներկայանալով վառ կարմիր զգեստով: Ի դեպ, երեկոյի ընթացքում նա կրել է նույն կոշիկները, որոնցով ուղտի վրա էր հայտնվել: