Facebook-ը ենթարկվում է պոռնովիրուսի հարձակման

17/11/2011

Հաքերները Facebook սոցիալական ցանցում վիրուս են գործարկել, որն օգտագործողի էջում արգելված բովանդակությամբ պոռնոգրաֆիական նյութեր է ավելացնում: Ըստ MIGnews.com-ի` արդեն մի քանի միլիոն օգտվողներ բողոքներ են հղել Facebook-ի գլխավոր խորհրդին` իրենց էջերում պոռնոգրաֆիական պատկերներ ի հայտ գալու պատճառով: Սխեման, որով գործում են հաքերները, շատ պարզ է. բավական է օգտվողը սեղմի հայտնի մարդկանց լուսանկարների վրա, որից հետո օգտվողն արդեն ի վիճակի չի լինում կասեցնել պոռնոգրաֆիական եւ բռնություն ներկայացնող պատկերների հոսքը: Ընդ որում, թակարդն ընկած օգտվողից վիրուսն անմիջապես փոխանցվում է նրա բոլոր ընկերներին: Ըստ պաշտոնական տվյալների` Facebook սոցցանցը օրական մինչեւ 600.000 հաքերական հարձակումների է ենթարկվում: Առայժմ հայտնի չէ, թե ով է գործել այս հերթական հարձակումը, սակայն «Anonymous» խմբավորումն ավելի վաղ սպառնացել էր հարձակվել Facebook-ի վրա: