Jose-ի նոր առաջարկը

15/10/2011

«Jose» համալիրի բարձրակարգ խոհարար Դուշկո Կոնտե Իվանովիչը, ով Եվրոպայում հայտնի 26 լավագույն խոհարարներից է, ձեզ կառաջարկի ձկնային յուրօրինակ ուտեստներ, որոնք կգոհացնեն անգամ ամենաքմահաճ այցելուներին: Կմատուցվեն նաեւ պիցցաների եւ բիֆշտեքսների տեսականիներ, քաղցրավենիքի, դեսերտի լայն եւ յուրահատուկ տեսակներ: «Jose»-ի շոու-ակումբում կլինի ավելի ակումբային խոհանոց` մոտ մեքսիկականին` խմիչքների տեսականի եւ թեթեւ խորտիկներ: Գինիների սիրահարներն այստեղ կգտնեն լավագույն եւ բազմազան գինիների տեսականիներ: «Jose» ակումբը կառանձնանա հայաստանյան մյուս ակումբներից նրանով, որ այստեղ կլինի ոչ միայն ակումբային երաժշտություն, այլ նաեւ կհնչեն հանրահայտ մյուզիքլներից հատվածներ, ինչպես նաեւ` ջազ եւ դասական ժանրի երաժշտություն, մի բան, ինչը հաճախ չեք գտնի երեւանյան որեւէ ակումբում: Երեկոները Ձեզ համար կվարեն հայկական շոու-բիզնեսի լավագույն ներկայացուցիչներից Սամվել Գրիգորյանը, Կարինե Դանիելյանը, Մաշա Մատվեեւան: Ակումբում ձեզ համար կերգեն Դավիթ Քոչարյանը (Դավիթ Սասունցի), Միհրան Ծառուկյանը, Էրիկը, Լուսինե Պողոսյանը:

Համալիրը ունի նաեւ ավտոկանգառ, որտեղ այցելուները կարող են ապահով վայրում թողնել մեքենաները եւ համալիրում վայելել երեկոն՝ ըստ ճաշակի եւ նախասիրությունների: Ժամանակին պարզապես բացօթյա սրճարան «Jose»-ն նորոգումից եւ վերաբացումից հետո դարձել է հարմարավետ ու բացառիկ ժամանցի կենտրոն` տարբեր տարիքի, ճաշակի ու նախասիրության մարդկանց համար: Եռահարկ կենտրոն կարող են այցելել հանգստի տարբեր ձեւերի սիրահարները: Այցելեք եւ համոզվեք: Համալիրի այցելուներ կարող են դառնալ նաեւ սահմանափակ ֆինանսական հնարավորություններով մարդիկ: Համալիրի ղեկավարությունը ջանացել է գոհացնել մեր քաղաքի տարբեր շերտերի բնակիչներին: Համալիրը նախատեսված է ոչ միայն ընտանեկան եւ ռոմանտիկ ժամանցի համար: Մեզ մոտ կարող եք նաեւ գործնական հանդիպումներ անցկացնել, ինչի համար բոլոր պայմանները ստեղծված են:

R