Սենսացիոն բացահաայտում Անժելա Սարգսյանի մասին

18/10/2011

«Չենք լռելու» ախաձեռնությունը երեկ youtube կայքում տեղադրել է դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիական լուսանկարները տարածելու մեղադրանքով կալանավորված Կարեն Արայանի մոր` Մարինա Արայանի հետ զրույցի տեսագրությունը (youtube.com/chenqlrelu):

Տեսագրության մեջ Մարինա Արայանը հանդես է գալիս կալանավորված որդու փոխարեն եւ բացահայտումներ անում` կապված, իր խոսքով, Ա. Սարգսյանի կողմից Կարենի դեմ Ոստիկանությունում ներկայացված սուտ մեղադրանքների, նկարների` համացանցում հայտնվելու իրական պատմության եւ դրանցում պատկերված անձանց, Անժելայի եւ Կարենի միջեւ եղած հարաբերությունների եւ բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ: Տեսագրության մեջ Մարինա Արայանը ցնցող հայտարարություն է անում` մեղադրելով դերասանուհուն հրեշավոր հանցագործություն կատարելու մեջ:

Մարինա Արայանի խոսքը

Վերջին ժամանակներում մեր ընտանիքի հետ կապված այս տհաճ իրադարձություններն ինձ ստիպեցին ներկայացնել այն, ինչ կա` ճիշտը: Որովհետեւ այսօր իմ տղան գտնվում է կալանավայրում, եւ ես ստիպված եմ ասել ճիշտը, բացահայտել բոլոր ստերը: Սկսեմ ամենասկզբից, իսկ սկիզբը եղել է 2010թ. մայիսին: Իմ տղան շատ մեծ սեր ունի նկարչության հետ, մայիս ամսին Կամերային թատրոնում կազմակերպվել էր իր աշխատանքների ցուցահանդեսը: Հրավիրված էին շոու-բիզնեսի ներկայուցուցիչները, այդ թվում ներկա էր նաեւ Անժելան: Ցուցահանդեսից հետո, ինչպես կարգն է, բոլորը մոտենում են, շնորհավորում են: Անժելան այդ թվում շնորհավորեց եւ մի մե՜ծ ցանկություն եւ խնդրանք արտահայտեց, որ Կարենը նկարի իր դիմանկարը: Կարենը չի հրաժարվել, ինչպես եւ բոլորին էր նկարել մինչ այդ: Եվ սկսեց աշխատել: Եղել է ընկերական հարաբերություն, Կարենն իր դիմանկարը նվիրեց: Դրանից հետո Անժելան անձամբ ինձ հրավիրատոմս է ուղարկում` հրավիրելով իր մասնակցությամբ ներկայացմանը: Մտածեցի` աղջիկն ուզում է ինչ-որ ձեւով շնորհակալություն հայտնել Կարենի աշխատանքի դիմաց: Շատ մեծ հաճույքով ընդունեցի հրավերքը, քանի որ թատրոն սիրում ենք, հետաքրքրվում ենք, այցելում ենք: Բեմադրությունը նայելուց հետո դուրս եկանք թատրոնից, ամառային տաք երեկո էր, որոշեցինք նստել սրճարանում, ընթացքում Անժելան զանգ է տալիս տղայիս եւ հարցնում` հավանե՞ց մամադ ներկայացումը: Կարենն ասաց, որ հենց այդ մասին էլ խոսում ենք, քննարկում ենք, շատ է հավանել: Շատ-շատ մեծ ցանկություն հայտնեց գալ, ծանոթանալ Կարենի մամայի հետ, մասնակցել, միանալ մեզ սրճարանում: Ոչ մի խնդիր, այդպես էլ եղավ, ինքը եկավ, նստեցինք, զրուցում էինք, գովում էինք աղջկան, շնորհակալ էինք հրավերքի համար: Ընթացքում Անժելան ընդարձակվեց, սկսեց ինչ-որ պատմություններ, ճիշտն ասած` անկապ, անհասկանալի: Սկսեց մանր-մանր գալ իր այն կերպարին, ինչը կա իրականում: Ճիշտն ասած` շատ զարմացած էի, որ այդ հաճելի դեմքով աղջիկը կարող է այդ աստիճան լինել, կներեք, թեթեւսոլիկ ու դատարկ: Դե դա մեզ չէր հետաքրքրում, դա զուտ իր խնդիրն էր, չէինք պատկերացնում, որ վերջում մեր խնդիրը կդառնա: Արդեն սեպտեմբեր ամսին ես սկսեցի նկատել տղայիս խառնված վիճակը, տղաս սկսեց շատ ուշ տուն գալ, սկսեց ինձանից գումարներ խնդրել` պատճառաբանելով, որ ուզում է օգնել ինչ-որ ընկերոջ: Շատ զարմացած էի, որովհետեւ մեր տան դրվածքը` ուշանալ եւ այլն, սա առաջին դեպքն էր: Ու ճիշտն ասած, շատ անհանգստացա, ինձ բոլոր ծնողները կհասկանան: Ուշ գալ տուն, անգամ լուսադեմին եղել են դեպքեր, գումարներ… Սովորական բոլոր ծնողների նման մտածեցի` գուցե սեր է կազինոյին, գուցե… անհասկանալի վիճակ: Եվ շատ լարվեցի, քանի որ մի անգամ անցել ենք շառի, փորձանքի միջով, որոշեցի տղայիս հետ շատ լուրջ զրուցել, այդ իրավիճակն ինձ բոլորովին դուր չէր գալիս: Զրուցեցի, Կարենը չթաքցրեց եւ ասաց, որ հանդիպում է, արդեն շատ մտերիմ կապերի մեջ է Անժելայի հետ, եւ հիշեցրեց` այն աղջկա: Իհարկե, տհաճ էր, հաճելի չէր` իմանալով, որ նա ամուսնացած կին է, ունի երեխա: Չէի պատկերացնում, որ դա կարող է այ այսքան լուրջ բնույթ կրեր: Որոշ ժամանակ անց նկատում եմ իմ տղայի շատ նյարդային, շատ մտահոգ, խառնված, ահավոր անտրամադիր վիճակը: Չէի հասկանում պատճառը, որովհետեւ ընտանիքում այդպիսի պատճառ չունեինք: Շատ եմ փորձել հետը խոսել, նա միշտ խուսափում էր, կամ ասում էր` ոչ մի բան չկա, ամեն ինչ նորմալ է: Բայց դա ես չէի կարող ընդունել, որովհետեւ զգում էի, որ մի բան կա: Եվ վերջապես շատ երկար փորձերից հետո նա շատ դժվարությամբ, բայց կիսվեց ինձ հետ: Կիսվեց հետեւյալը, որ նա երկու ամիս է` չի կարողանում, բառիս բուն իմաստով, պոկվել, խզել կապերն Անժելայից: Ճիշտն ասած` շատ զարմացա, ու չհասկացա, թե ոնց չէր կարող: Բացատրում էր այսպես. ես նրան ասացի, որ ուզում եմ նշանվել, ուզում եմ ընտանիք կազմել, Անժելան ինձ հայտարարեց` չի կարող լինել նման բան, դու ինձ թողնե՞ս, դու կլինես առաջինը պատմության մեջ, տղամարդկանց թողնում եմ ես, երբ հագենում եմ, ես ուղարկում եմ իրենց` որտեղ պետք է, այսինքն` «պադալշե», դու ինձ լքե՞ս, տենց բան չի կարող: Չեմ թաքցնի, չհավատացի տղայիս սկզբից` մտածելով` ո՞նց կարող է ամուսնացած կինը այդպես ծամոնի նման կպչել ու չպոկվել, ի՞նչ նպատակ, չէ՞ որ նա ընտանիք ունի: Շատ եմ տանջվում հիմա, որ չէի հավատում տղայիս, շատ եմ վիճել իր հետ: Բայց ինքն ինձ ասում էր` մամա, ինքն ինձ սպառնում է, գլուխ է գովում, որ ինքն ու ամուսինը մեծ օղակներում ունեն ինչ-որ լավ հովանավորներ, սպառնում էր, որ իր մեջքին կանգնած է ամենաուժեղ, ամենահզոր եկեղեցին` կարծես «Կյանքի խոսք», այդպես էր ասում: Եվ, որ իրենք այնտեղ շատ լավ դիրքերում են, անգամ, որ իր քույրն այնտեղ ավագ է: Ես միշտ հարցնում էի` ի՞նչ ունես դու վախենալու, ինչի՞ց ես վախենում, թող իր քույրը լինի ավագ, թող լինի ինքը «Կյանքի խոսքում», թող վերին օղակներում ունենա հովանավորներ, ի՞նչ ունես արած, որ վախենում ես: Ասում էր` ես ոչինչ արած չունեմ, բայց իր կողմից ամեն ինչ սպասում եմ, որովհետեւ նա շատ վտանգավոր մարդ է: Եվ ինքը պատմում է ամբողջը, որ միշտ թաքցրել է ու ինչից մտահոգված էր: Պարզվում է` Անժելան ինչ-որ սեր ունի (գուցե նա սխալ է ընտրել իր մասնագիտությունը, գուցե նա անվտանգության ծառայությունում պիտի աշխատեր)… նա ձեռք էր բերում ինչ-որ թաքնված տեսախցիկներ, լսողական սարքեր, դրանով էր զբաղվում: Կարենին պատմել է, որ ինքը դրանց շնորհիվ է, որ այսօր մեքենա ունի, մեքենա է վարում, դրանց շնորհիվ է, որ «Արմենիա» հ/ը-ում շատ բարձր վարձատրվող դերասանուհի է: Տղաս արդեն լարված էր, մտածում էր` շուտ-շուտ պոկվել, որովհետեւ նա, ըստ երեւույթին, վտանգավոր մարդ է: Այդ ժամանակ ոչինչ չգիտեի դեռ, գուցե տղաս ամաչում էր ինձ պատմել: Հետո պարզեցի, որ նույն տեսախցիկով ինքը նկարահանել է նաեւ իմ տղային իրենց սեռական հարաբերությունների ժամանակ: Մի անգամ բերել էր տղայիս` ասելով` քեզ համար անակնկալ ունեմ, առ էս դիսկը, տանը կնայես: Տղաս էլ մի քիչ անհամբեր որոշել է տեղում նայել, այսինքն` Անժելայի մեքենայի մեջ, որտեղ կա DVD նայելու հնարավորություն: Երբ նա տեսնում է իր ու Անժելայի ունեցած հարաբերությունը, Անժելայի աչքի առաջ ջարդում է այդ դիսկը, կոպտում է նրան, եւ ասում` կարո՞ղ է իմ գլխին էլ ես ուզում ինչ-որ բան սարքել, ոնց որ քո տնօրինության կամ քո մեքենա առնողի, չփորձես: Անժելան ասում է` ոչ, իհարկե, ի՞նչ ես ասում, ասում էր` կվերացնեմ, կոչնչացնեմ այդ նկարները, մի մտածիր, ուղղակի հաճելի է նայել, չէ՞ որ մերն է: Ես հասկացա տղայիս վիճակը, նա չէր կարողանում հասկանալ` ինչ քայլ անի, ոնց անի այդ սպառնալիքների, կեղտի մեջ: Որոշեցի ինքս խառնվել, օգնել իմ տղային` խզել կապն այդ վտանգավոր անձի հետ:

Ես գնացի Անժելայենց տուն, գնում էի իր ամուսնու մոտ, որովհետեւ գտնում էի, որ իր հետ խոսելն աննպատակ ու անմիտ է, եթե նա այդքան բաների ընդունակ է: Գնում էի այն պատկերացումով, որ հիմա կհանդիպեմ մի ինքնասիրություն ունեցող, հայ ընտանիքի հայ տղամարդու: Հանդիպեցի, բայց իմ սպասելիքներն ինձ շատ տխրեցրին: Այդ պահին Կարենն իրենց տանն էր, ամուսնուն հարցրեցի` Կարենը ինչի՞ համար է գալիս ձեր տուն, ձեր ի՞նչն է գալիս, քո ի՞նչն է: Նա պատասխանում է` Կարենը հարազատ է: Այդ անծանոթ հարազատությունից շատ զարմացած, ասում եմ` ո՞ւմ է հարազատ` քե՞զ: Ասում է` ոչ, Անժելային: Իհարկե, ապշած, հարցրեցի` ինչո՞ւմն է արտահայտվում այդ հարազատությունը, ի՞նչ է անում իմ տղան, որ հարազատ է դարձել Անժելային, եւ Ղազարը դա ընդունում է: Նա կախեց գլուխը` դաս չսովորած աշակերտի պես, եւ ինձ պատասխանեց, որ շատ անհարմար հարցեր եմ տալիս իրեն: Չհամբերելով ասացի` գիտե՞ս, որ իմ տղան եւ քո կինը սիրային կապի մեջ են: Անգամ աչք չթարթեց ու ասաց` այո, գիտեմ: Ես էլ բառ չէի գտնում ասելու: Չէի սպասում, որ կարող է ամուսինն այդքան հանգիստ… Ասում եմ` ո՞նց, դուք տեղյա՞կ եք ու ո՞նց եք դրան նայում: Ասում է` դե, դա առաջին դեպքը չէ, Անժելան տենց բնավորություն ունի սիրահարվելու, դե դա ժամանակի հարց է, դա էլ կանցնի: Ես էլ չդիմացա, իրեն ասացի` դու ապրելու եւ տղամարդ կոչվելու իրավունք չունես, դու` աղջիկ երեխայի հայր… Ճիշտն ասած, դուրս եկա, ավելի ճիշտ մինչ այդ իրեն առաջարկեցի` բա որ այդքանը գիտես, ինչո՞ւ ես մնացել մեջտեղում եւ խանգարում իրենց: Ասաց` մենք երբեք չենք կարող բաժանվել, դա երբեք չի կարող լինել, թող ինչքան ուզում են` այդքան հանդիպեն, ես գիտեմ Անժելայի բնավորությունը: Այդ ժամանակ ես իրոք շոկ ապրեցի, եկա տուն, չէի պատկերացնում, որ մեր հայ ազգի մեջ նման ընտանիքի հայր կա: Ինչեւէ: Դրանից հետո մեր տան մեջ շատ լուրջ վեճեր ունեցա: Ես սկսեցի մեղադրել իմ տղային, որ ինքը խաբում է, ուղղակի չի ուզում կտրվել, բայց վերջում հասկացա, որ ես սխալ էի: Դրանից հետո Անժելան շատ ոգեւորվում է, շատ վրդովվում է, արդեն ինձ հետ է տանում պատերազմ, ինձ մեղադրելով, որ` դու մի խառնվի, դու չես կարող մեզ խանգարել, ես այնքա՜ն բաներ ունեմ քո տղայի դեմ… Ճիշտն ասած` ես ահավոր վախեցած էի, բայց չէի պատկերացնում` ի՞նչ կարող է նա ունենա իմ տղայի դեմ: Գիտեմ, որ ոչ մի արարք, որը կարող էր ինձ վախեցնել իմ տղայի կողմից` չեմ նկատել երբեք: Ես գիտեմ` ինչով էր նա զբաղվում, ինչ շրջապատում է: … այնքան էր ինձ հասցրել այդ սթրեսային վիճակների մեջ, որ Անժելայի շնորհիվ ես ընկա հիվանդանոց` նախաինֆարկտային վիճակով, ամբողջ դեմքս թեքված էր մի կողմի վրա, 3-4 ամիս այդ վիճակով չէի կարողանում տանից դուրս գալ: Փառք Աստծո, ամեն ինչ վերականգնվեց, բայց չվերականգնվեց իմ տղայի վիճակը, որը չէր կարողանում պոկվել: Նա արդեն սկսեց արշավներ կատարել իմ տան վրա, գալով, վախեցնելով, զանգում էր ինձ, սպառնում էր ինձ` տղայիդ հուր-հավիտյան կկորցնես, եթե նա իմը չլինի: Այն ժամանակ կարծում էի` ինչ-որ անմիտ, հիմար սպառնալիք է: Գալիս էր տան վրա, գոռում էր, դրա լրբությունը, դրա բառերը, դրա բառապաշարը, դրա ժարգոնը… բոլորովին չէր համապատասխանում հաղորդմանը (խոսքը «Կռվախնձորի» մասին է): Ահավոր վիճակ էր մեր տանը, ես Կարենին ասացի, որ պետք է կողմնորոշվի. կամ` կամ: Ինձ խնդրեց` տուր ինձ իրավունք տանից որոշ ժամանակով գնալ, որ նրանից պոկվեմ, որ նա էլ չգա ու քեզ չնյարդայնացնի: Այդպես էլ արեց, թեկուզ ինձ թվաց, թե նա ուզում է նրա հետ առանձնանա: Հուլիսի 1-ին Անժելան ինչ-որ տուն է գտնում ու ստիպում է Կարենին վարձել այդ տունը: Կարենը վարձում է, հուլիսի 1-ից Կարենն ինձ թողնում է ու գնում է նրա հետ ապրելու: Մի շաբաթ հետո զանգում է ինձ, ներողություն է խնդրում ու ասում` սա պետք էր, ես քեզ կկորցնեմ այսքան ներվայնանալուց հետո, թող ես իրենից պոկվեմ, գամ իրար հետ հանգիստ ապրենք, ես պետք է իրեն քիչ-քիչ հեռացնեմ ինձնից, չեմ կարող կտրուկ: Այդպես էլ եղավ: Հետո Կարենն ինձ ասաց` մամ, էլ բան չմնաց, արդեն Անժելան գալիս է այդ վարձով տուն, ես տանը չեմ լինում, ինքը քիչ-քիչ ոնց որ սառում է, ու ես շուտով կվերադառնամ տուն: Այդ ժամանակ, իրոք, Կարենը ստիպված է լինում բարեկամի, ընկերոջ տանը քնել, որպեսզի Անժելան գա ու տեսնի, որ տանը մարդ չկա։ Անժելան ոտքերով է ջարդում դռները` բաց արա: Ժամանակ է եղել, որ Կարենը տանն է եղել, ուղղակի դուռը չի բացել` մտածելով` այդպես էլ կսառի, կգնա, աղջիկ է, գուցե ինքնասիրություն կունենա: Պարզվում է` դա աղջիկ չի, կին չի, դա մի հրեշ է: Դրանից հետո նա սկսեց սպառնալ, որ` բոլորին կհայտարարեմ, որ դու ինձ բռնաբարել ես: Եթե չվերադառնաս իմ մոտ, կդիմեմ Ոստիկանություն, կասեմ, որ դու ինձ զենքով բռնաբարել ես, եւ չմտածես, որ ինձ կարող է չհավատան, դու այնպիսի անցյալ ունես, ես էլ` այսպիսի դերասանուհի, հաստատ կհաղթեմ քեզ ու կկորցնեմ, եթե չես լինելու ինձ հետ, ապա չես էլ լինելու, կարող է եւ ողջ էլ չլինես, լավագույն դեպքում` գոնե քեզ կկորցնեմ: Աղջիկն ասաց, եւ փաստորեն անում է: Արդեն հետո ես իմացա, թե ինչու էր Կարենն այդքան լարված: Պատմեց եւ ասաց, որ նա իր գաղտնի տեսախցիկով բազմիցս նկարահանել է, Կարենը տեղյակ չէր: Եվ հետո այդ բռնաբարության մասին խոսակցությունները: Կարենին զանգում են իրենց ընդհանուր ընկերները, կամ ինտերնետի միջոցով նամակներ են ուղարկում` մտածելով, որ ինքը Անժելայի թիկնապահն է` զարմանալով, որ թիկնապահը բռնաբարել է իրեն: Կարենը միայն ծիծաղում էր, ու մի քանի հոգու ցույց է տվել նկարներ, որոնց վրա Անժելան (դրանք էրոտիկ նկարներ էին գուցե) կիսամերկ մինչեւ գոտկատեղը, շատ երջանիկ դեմքով գլուխը Կարենի կրծքամասին դրված` նայում է կամերային: Կարենն այդ նկարները ցույց է տվել մի 3-4 հոգու: Դրանք այն մարդիկ էին` աղջիկներ, ովքեր ամոթանք էին տալիս` ո՞նց ես համարձակվել Անժելային բռնաբարել: Կարենը ցույց էր տալիս այդ երջանիկ դեմքով նկարներն ու ասում էր` դե տեսեք, սա բռնաբարվողի տե՞սք ունի, սա բռնաբարությո՞ւն է, երբ մարդը երջանիկ իմ գրկում պառկած է: Եվ ամենակարեւորը` ցույց է տվել եւ հանել է: Անպայման ուզում եմ նշել, որ Կարենն այն դաստիարակության տեր մարդն է, այն համեստ եւ ինքնասիրությունով լիքը տղան է, որ երբեք չես կարող… նա ո՞նց կարող էր կանանց, ովքեր զարմանում էին, թե` դու բռնաբարել ես, ցույց տալ իր մարմնի բոլոր մասերը, որ ապացուցի, որ չի բռնաբարել: Ախր դա աբսուրդ է, դա անգամ ուղեղից հիվանդ մարդուն ասեն ցույց տուր` ցույց չի տա, ուր մնաց` առողջ ուղեղով տղամարդը կնոջը դրանք ցույց տար: Կարենն այդ կիսամերկ նկարներով ուզեցել է ընդամենը ցույց տալ` տեսե՛ք` նա բռնաբարվա՞ծ է: Հաջորդ օրվանից ամբողջ սայթերում լցվեցին պոռնոգրաֆիկ այն նկարները, որոնք Կարենը մի անգամ ջարդել էր Անժելայի ներկայությամբ: Սկսեցին պտտվել ինչ-որ նկարներ, որոնց գոյության մասին Կարենը անգամ պատկերացում չուներ: Նկարներ, որտեղ Անժելան մենակ, ինչ-որ չգիտեմ ինչ դիրքերում… Վերջում ստացվեց այնպես, որ շատ հարմար եղավ ասել, որ դա տարածել է Կարենը: Ես չեմ կարող հստակ ասել, բայց կարող եմ ենթադրել, որ շատ լավ միտք է ծառայել այդ կիսամերկ նկարները, թեկուզ PR-ի համար, կարող եմ մտածել, որ գուցեեւ վիրավորված ամուսինն է առիթից օգտվել, գուցեեւ նախկին ինչ-որ մի սիրեկան է փորձել առիթից օգտվել, եւ նրա համար այս իրավիճակը շատ մեծ ալիբի կլիներ: Մեծ հույս ունեմ, չեմ կասկածում, որ այսօր մեր իրավապահ մարմիններն ամեն ինչ կճշտեն, դա միայն ասելով չէ, միայն շառ անելով չէ: Մի բան կարող եմ հստակ ասել. իմ Կարենն այն դաստիարակության տեր մարդն է, որ նա երբեք չէր կարող իր հոր պատիվը, իր մոր պատիվը, եւ վերջապես` իր պատիվը գետնով տալ: Ինչ հարց ուզում է լինել, գուցե նա գնար բռնաբարությունով կդատվեր, շառով, բայց որ ցուցադրի այդքա՞նը… հաշվի չառնելով իր հորը, մորը, ազգականներին, ընկերներին` ցուցադրել իր մարմինը ու իր սեռական կյանքը, դա անհնարին է, այդ մի բանը կարող եմ շատ հստակ ասել: Անժելան այդ հաղորդման ընթացքում մի բառ անգամ իր բերանից չի հանել: Դե, եթե դա իր ամուսինն է, ուրեմն Ղազարը ստիպված կլինի իմ տղայի նման իր ուսին դաջվածք անել, որպեսզի կնոջ խոսքն արդարացնի, ոնց որ փորձել է ամբողջ հաղորդման ընթացքում: Ես միայն կծիծաղեմ իր վրա ու կմեղքամ շատ: Կարող եմ մի բան ասել. շատ լավ մշակված սցենար, դերասանական խաղ, անգամ ամուսնու կողմից, ամբողջ եթերը հեղեղված էր ստով, շատ զվարճալի էր Անժելայի հագուստը, իմ կարծիքով` տարազն ավելի շատ կսազեր: Իսկ ինչ վերաբերում է, որ նրանք ամուսնալուծված են, ապա ես կարող եմ ասել, որ նրանք ամուսնալուծված չեն, երբեք այդ մտադրությունը չեն ունեցել` անկախ Անժելայի սիրային արկածներից: Ենթադրենք, եթե անգամ ամուսնալուծված են 1 տարի չորս ամիս: Ի՞նչ է դա նշանակում. եթե նա մեկ տարի սիրաբանում է տղայիս հետ է, նշանակում է` այն ցուցակը, որը կա, որը գոյություն ունի, որը նա sms-ով ուղարկել էր իմ տղային, որն այսօր առգրավված է եւ գտնվում է իրավապահ մարմինների մոտ, ապա ստացվում է, որ 15 հոգուց բաղկացած սիրեկանների ցուցակը նա ունեցել է 4 ամսվա ընթացքո՞ւմ: Այդ ի՞նչ սպորտային ռեժիմով է նա ապրում: Չգիտեմ, երեւի իրենց այդպես է պետք, քանի որ սկսեց հասարակությունը քննարկել ամուսնացած կնոջը: Հետաքրքիր էր նաեւ Անժելայի ապրած երկու շոկերի մասին. մեկ` իմանալով Կարենի մասին, մեկ էլ` իմանալով, թե ովքեր են Կարենի ծնողները: Իսկ ովքե՞ր են Կարենի ծնողները: Ես հաստատ նույնիսկ երազի մեջ Անժելա չեմ կարող լինել, իսկ Կարենի հայրը երբեք Ղազար չէր կարող լինել: Կարծում եմ` նա ծնողների հետ կապված շոկը ապրել է մեկ այլ հարցում: Նա այնքան ջանքեր էր թափում, որ ներխուժեր մեր ընտանիք, բնականաբար, դա նրան չէր կարող հաջողվել: Ես պետք է իջնեի նրա մակարդակին, որ ամուսնացած կնոջը, ով համարվում է իմ տղայի սիրուհի, ընդունեի իմ տան մեջ: Դրանից է նա շոկ ապրել: …Մեր ընտանիքում միշտ տիրել են ինքնասիրություն, նամուս, պատիվ հասկացությունները, իսկ Անժելայի ընտանիքում, համոզված եմ, տիրել է միշտ դավաճանություն, անգամ մանկապղծություն: Նկատի ունեմ այն դիսկը, որը տեսել եմ անձամբ, որի վրա մեր «հրեշտակ» մայրը պարում է էրոտիկ պար` ստրիպտիզ, ընթացքում մերկանում, որին մասնակցում է իր փոքրիկ աղջիկ երեխան: Անժելան մերկանում է, նկարահանող ամուսինը հրամայում է կնոջը իջեցնել ներքնազգեստը, իսկ իրենց փոքրիկը թաթիկներով դիպչում է մոր հետույքին, սեռական օրգաններին, անգամ փորձ է անում պապայի հրամանը կատարել, օգնել իջեցնել ներքնազգեստը: Այ դա է մանկապղծությունը, այ ես եմ ապրել շոկ, որ նայել եմ այդ դիսկը: Ես չեմ պատկերացնում որեւէ հայ կին, հայ մայր … ո՞նց կարող էր նման բան տեղի ունենալ, ի՞նչ է դա նշանակում: Ես անհիմն բաներ չեմ ասում, այդ դիսկը հիմա գտնվում է իրավապահ մարմինների մոտ: Այդ հաղորդման մեջ ուշագրավ մի բան էլ են ասում, փորձում են մեղադրել տղայիս, որ ինքը բանալի է կրկնօրինակել, ներխուժել է իրենց տուն, քաշել է իրենց համակարգչից նկարները եւ տեղում ջնջել իրենցը: Դրանում ես ուրիշ բան եմ տեսնում: Ինձ թվում է` իրենք ամուսիններով իրոք վախենալու բան ունեն, դրանով ուզում են այն պատրանքը ստեղծել, որ իրենք նկար չունեն: Ինչո՞ւ: Մտածում են` ընթացքում կարող է ինչ-որ բան դուրս գալ եւ բումերանգի նման հետ դառնալ իրե՞նց: Եթե դա իրոք այդպես լիներ, համոզված եմ` իր բողոքի սկզբնաղբյուրը բանալիի, համակարգչից գողանալու թեման կլիներ անպայման: Բայց նրա թեման ուրիշ է եղել` բռնաբարություն, եւ ինքը երեւի համոզվեց, որ դա խելքին մոտ բան չէ, դա ապացուցվող բան չէ, որոշեց փոխել թեման, եւ հիմա Կարենը մեղադրվում է որպես պոռնոգրաֆիա տարածող, ընթացքում էլ բանալի է հորինվում եւ դեռ չգիտեմ` ինչեր կհորինվի, մանավանդ իմ ելույթից հետո: Անժելան ուզում է դահիճին դարձնել զոհ, զոհին` դահիճ: (…) Այսօր ի՞նչ է թվում այս խաբեբա զույգին. որ իրենք իրենց զանազան ունակություններով, իրենց «վերեւի օղակի կապերով», ինչպես իրենք էին գլուխ գովում, Կարենին թաքցրեցին, փորձեցին խաբել հասարակությանն, ու Անժելան այսօր հանգիստ պետք է նկարահանվի, շարունակի հանգիստ ապրել: Իմ տղան` բանտում, իրենք` ազատության մեջ… Չի կարող նման բան լինել, ես` որպես ծնող, որպես շատ լավ մարդու մայր, չեմ թույլ տա, որ իմ տղան ինչ-որ մի անգրագետի, ինչ-որ մի անդաստիարակի, մի անբարոյականի ձեռքով կործանվի: Կործանի իր երիտասարդ կյանքը` ինչի՞ համար, որ Անժելայի ատամը չկտրեց, որ նա եղավ առաջին տղամարդը, որ ուզեցավ լքե՞լ իրեն: Վրեժ է լուծում: Չի կարող նման բան լինել: Ես էլ չեմ լռելու: