«Playboy» ամսագրի աստղ, լիակուրծք շիկահեր Պամելա Անդերսոնը որոշել է հանդես գալ Աստվածամոր դերում: ՀըԽ-ի փոխանցմամբ` այդ նշանակալի իրադարձությունը տեղի կունենա կանադացի կոմիկ դերասան Ռասել Փիթերսի շոուի ժամանակ, որը ցուցադրվելու է Ծննդյան տոների նախօրեին կանադական հեռուստաալիքներից մեկով: Շոուն բաղկացած է լինելու երաժշտական համարներից, պարոդիաներից: Հիսուս Քրիստոսի ծննդյան տեսարանում հոլիվուդյան սեքս-սիմվոլը փորձելու է խաղալ Աստվածամոր դերը, իսկ Փիթերսը հանդես է գալու Հովսեփի դերում: