Ջենիֆեր Լոպեսը կերգի ուկրաինական հարսանիքի ժամանակ

21/07/2011

Ամուսնալուծության մասին լուրերի տարածումից անմիջապես հետո երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը որոշել է արագ տեմպերով գումար վաստակել: Ի վերջո, երկու երեխաների` արդեն միայնակ մայր է: Ուկրաինական հարսանիքին կեսժամանոց ելույթի դիմաց երգչուհուն առաջարկել են 1 միլիոն դոլար: «Կոմսոմոլսկայա պրավդան» տեղեկացնում է, որ հանրահայտ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը գտնվում է Ղրիմում: Երգչուհու այցը գաղտնի է պահվում, քանի որ վերջինս ելույթ է ունենալու ուկրաինական մեծահարուստներից մեկի երեկույթին: Լոպեսի կեսժամանոց ելույթը պետք է նվեր հանդիսանա մեծահարուստ Սերգեյ Տարուտի դստեր հարսանիքին: Բացի Ջենիֆեր Լոպեսից` հարսանիքին ելույթ կունենան նաեւ Նիկոլայ Բասկովը, Մաքսիմ Գալկինը եւ Սոֆիա Ռոտարուն: