Սպիտակ տնից` Facebook

15/06/2011

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի մամուլի խոսնակ Ջո Լոքհարթը կդառնա Facebook սոցիալական ցանցի փոխնախագահներից մեկը` կզբաղվի ընկերության արտաքին կապերի խնդիրներով: Նախկին հեռուստալրագրող Լոքհարթը Մոնիկա Լեւինսկու հետ կապված սկանդալից հետո ճգնաժամային պայմաններում աշխատող մասնագետի հեղինակություն է վայելում:

Facebook-ի նոր փոխնախագահը աշխատանքի կանցնի հուլիսի 15-ին: