Պապիկ է դառնալու

27/06/2011

Սիլվա Հակոբյանի հայրը` պրոդյուսեր Հակոբ Հակոբյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ շուտով պապիկ է դառնալու: «Այս ամառ, երեւի թե, ոչ մի տեղ չմեկնենք հանգստանալու, քանի որ շատ կարեւոր մարդու լույս աշխարհ գալուն ենք սպասում: Հուլիսի 4-ին Մանես աղջիկ է ունենալու: Անհամբեր սպասում ենք այդ իրադարձությանը: Շատ եմ ուրախացել, երբ իմացել եմ, որ աղջիկ է լինելու: Միշտ ասել եմ. «Ով տղա չունի՝ նա աղքատ է: Իսկ ով աղջիկ չունի` նա դժբախտ է»,- ասում է Հակոբ Հակոբյանը: Մեր հարցին, թե ո՞վ է մասնագիտությամբ Մանեի ամուսինը, նա պատասխանեց. «Փեսաս՝ Հովիկը, ոսկե ձեռքեր ունի: Ձեռքով ամեն ինչ «գալիս» է, միայն չի երգում: Այդ առումով աներ ու փեսա շատ նման ենք իրար: Մեր տան ամբողջ կահույքը նրա ձեռքերով է հավաքված: Շատ շնորհքով տղա է»: Իսկ ինչ վերաբերում է մյուս դստերը` Սիլվա Հակոբյանին, ապա Հ. Հակոբյանն ասաց. «Անկախության 20-ամյակին նվիրված` ուզում ենք ազգագրական նոր երգ ձայնագրել, որի հեղինակը կրկին Մանեն կլինի: Այս տարվա մեր շրջագայություններն այնքան շատ էին, որ այս պահին մեզ միայն հանգիստ է անհրաժեշտ»: