Սկանդալային ֆոտոշարք

21/06/2011

«LOVE» ամսագիրը հրապարակել է սուպերմոդելներ Քեյթ Մոսի եւ Նատալյա Վոդյանովայի նոր լուսանկարները: Զարմանալին համբուրվող կամ կիսամերկ մոդելների լուսանկարները չեն, ինչին մոդելային աշխարհը շատ վաղուց ընտելացել է, այլ ֆոտոշարքում ներգրավված երրորդ անձը` հայտնի տրանսսեքսուալ Լեա Տին: Ամսագրի շապիկին պատկերված է Լեայի եւ Քեյթի համբույրի լուսանկարը: Իսկ մոդելների փոխադարձ քնքշանքի լուսանկարները կարելի է տեսնել ամսագրի էջերում: Զարմանալի է, թե ինչպես է երեք երեխաների մայր Նատալյա Վոդյանովան համաձայնել նկարահանվել նման ֆոտոշարքում: Չնայած մոդել Լեային անհնար է տարբերել կնոջից, սակայն նա մինչ օրս կենսաբանորեն դեռ տղամարդ է: Բայց դա եւս երկար չի տեւի, քանի որ Լեան խոստովանել է, որ պատրաստվում է պլաստիկ վիրահատության, որը նրան վերջնականապես կին կդարձնի: