Արտավազդ Ամիրյանի նոր ընկերուհին

17/06/2011

Ամիսներ առաջ մեր թերթին տված հարցազրույցում հաղորդավար (մի քիչ էլ պրոդյուսեր) Արտավազդ Ամիրյան նշել էր, որ 8 ամիս է` ընկերուհի չունի: Ի դեպ, մեր զրույցը Արտավազդի հետ տեղի էր ունեցել Սուրբ Զատկից առաջ, եւ նա կատակով նշել էր, թե ընկերուհի չունի, քանի որ պաս է պահում: Ինչեւէ, պահքի շրջանն անցել է, եւ նա կրկին ընկերուհի ունի: 25-ամյա Արտավազդի նոր ընտրյալը 19-ամյա Անի Հովսեփյանն է, ով սովորում է Երեւանի պետական համալսարանում: Ի ուրախություն Արտավազդի, Անին որեւէ առնչություն չունի շոու-բիզնեսի եւ հեռուստատեսության ոլորտի հետ: «Ես շատ խանդոտ եմ եւ չէի էլ ցանկանա, որ Անին որեւէ կերպ առնչվեր մեր ոլորտի հետ: Անիի մեծ քրոջ հետ վաղուց էինք ծանոթ, սակայն Անիի հետ ծանոթացել ենք միայն վերջերս` Դիլիջանում, չեմ էլ հիշում, թե ինչ միջոցառման ժամանակ: Անիի հոր հետ արդեն լավ ընկերներ ենք»,- ասում է Արտավազդը: «Լավ ընկերներ» ասվածը կարելի՞ է հասկանալ` որպես փեսա եւ աներ հարաբերություններ. այս հարցին Արտավազդը պատասխանեց. «Դեռ վաղ է ամուսնության մասին խոսելը, քանի որ ես դեռ շատ անելիքներ ունեմ: Մենք ընդամենը 2 ամիս է, ինչ ընկերություն ենք անում»: