200 հոգանոց հարսանիք

22/06/2011

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս ամսվա վերջին` հունիսի 29-ին, տեղի է ունենալու երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի եւ երգահան Վահրամ Պետրոսյանի հարսանյաց արարողությունը: Տեղեկացրել էինք նաեւ ապագա «թիթիզ» փեսայի լաքից կապույտ կոշիկների եւ համերգի վերածված` Վրաստանում կայանալիք մեղրամսի մասին: Այսօր արդեն հայտնի է, թե որտեղ են նշելու հարսանեկան արարողությունն ու քանի հոգի է ներկա լինելու Վահրամի եւ Լիլիթի համար այդքան կարեւոր իրադարձությանը: Ինչպես հայտնում է «Kamo blog»-ը` 200 հյուր «JOSE» համալիրում հետեւելու են հարսանիքի art տնօրեն Գեորգի Հարությունյանի գծագրած ծրագրին: Երեւում է` Լիլիթն ու Վահրամը որոշել են սեփական հարսանիքը շոուի վերածել: