Շնորհավոր

25/06/2011

Երեկ Արամ mp3-ի կնոջ՝ Աննայի հետ մեր հեռախոսազրույցի ժամանակ պարզվեց, որ, արդեն երկու ժամ է, ինչ ծնվել է նրանց տղան: «Վերջապես ծնվեց: Երկու ժամ առաջ է լույս աշխարհ եկել մեր տղան: Փառք Աստծո, առողջ բալիկ է: Անունն այդպես էլ չենք որոշել: Երեւի երկու օրից կկողմնորոշվենք անվան հարցում, քանի որ հիմա, ճիշտն ասած, ցավից «մեռնում» եմ»,- ասաց Աննան: Իսկ ահա հայրիկին շնորհավորել այդպես էլ չհաջողվեց, քանի որ վերջինս գտնվում էր հերթական նկարահանման հրապարակում: