Հրապարակային ռաբիսի շարունակությունը

22/06/2011

Մեր տեղեկություններով` Հանրապետության հրապարակում մայիսի 22-ին կայացած Արման Հովհաննիսյանի համերգը լույս կտեսնի նաեւ DVD տարբերակով: Իսկ եթե կա DVD, նշանակում է, որ համերգը կհայտնվի նաեւ հեռուստատեսության եթերում: Զրուցելով Արմանի, ինչպես ինքը ներկայացավ` «ոչ օֆիցիալ» պրոդյուսերի` Գրիգոր Նազարյանի հետ, պարզ դարձավ, որ DVD-ի մասին լուրերը համապատասխանում են իրականությանը, սակայն այն լույս կտեսնի ոչ մոտ ապագայում: Ի վերջո` ամառ է, եւ, ինչպես սիրում են նշել շատ երգիչներ` «մեռած սեզոն»: Իսկ մեր հարցին, թե այժմ ո՞ր երկրում է գտնվում Արմանը, Գրիգոր Նազարյանը պատասխանեց. «Կիսով չափ Հայաստանում է, կիսով չափ` երկրից դուրս»: