Ձեռագրաբան Իգոր Վիլենսկին, ով արդեն բացահայտել է բազմաթիվ ճանաչված անձանց գաղտնիքներ, վստահ է, որ բնավորության ամենագլխավոր գիծը, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը չի ցանկանում ցուցադրել, նրա սարսափելի կասկածամտությունն է: Վիլենսկին` ուսումնասիրելով Ռուսաստանի նախագահի ձեռագիրը, նկատել է, որ Մեդվեդեւը «յուրահատուկ» առաջնորդ է, ով ավելի շուտ նախազգուշացնում է, այլ ոչ թե տանում իր հետեւից: Բայց Մեդվեդեւը սիրում է բարեկամությունը եւ ձգտում է պահպանել այն: Բայց չպետք է մոռանալ նրա զգուշավորության մասին: Նա իրեն մոտ է թողնում միայն նրանց, ում իսկապես վստահում է: Ու թեեւ Ռուսաստանի նախագահի ինքնագնահատականը բավական բարձր է, նա կարող է նյարդայնանալ ցանկացած մանր բանից, թեեւ միշտ պահում է չափի զգացումը: Այդ մարդը հաճախ հույսը դնում է ճակատագրի վրա: Նրա կողքին իր պահանջներին համապատասխանող կին է, թեեւ նախկինում Մեդվեդեւը թունդ սիրահարված է եղել, որի մասին այսօր նախընտրում է չհիշել: