Ներկա կլինի՞, թե՞ ոչ

06/05/2011

«Facebook»-ում հաճախ կարելի է հանդիպել երգիչ Հայկոյի հղի կնոջ` Անահիտ Սիմոնյանի լուսանկարներին, որտեղ երգչուհին բառացիորեն հիանում է իր ապագա բալիկին նայելիս: Անգամ Ազգային երաժշտական մրցանակաբաշխության օրը վերջինս ամուսնու հետ բեմ բարձրացավ հղիությունն ընդգծող զգեստով: Համացանցում զրուցելով ապագա հայրիկի` Հայկոյի հետ, պարզ դարձավ, որ վերջինս, կնոջ ցանկության դեպքում, պատրաստ է ներկա լինել ծննդաբերության ընթացքին: «Մայիսի վերջ, հունիսի սկիզբ տղաս կծնվի, եւ եթե Անահիտը ցանկանա, 100%-ով պատրաստ եմ ներկա լինել ծննդաբերությանը: Բայց, անկեղծ ասած, չեմ կարծում, թե դա տղամարդու գտնվելու վայր է»: Հարցին, թե` չե՞ս վախենում այդ պահին շոկից ուշագնաց լինել, ինչպես հաճախ ցուցադրվում է ամերիկյան կատակերգություններում, Հայկոն պատասխանեց. «Նյարդերս պինդ են, կդիմանամ, եթե հարկ լինի»: Հարցին` խոսե՞լ եք արդյոք Անահիտի հետ այդ թեմայի շուրջ, Հայկոն շատ համառոտ եւ սպառիչ պատասխան տվեց. «Խնդրում եմ, ինձ մի տանջեք»: