Լավագույն տասնյակը

02/06/2011

Բրիտանական երաժշտական «Kerrang!» պարբերականն ամերիկյան «Metallica» խումբը ճանաչել է վերջին 30 տարիների ընթացքում լավագույն ռոք խումբը: 30 ամենահայտնի ռոք խմբերի ամբողջական ցուցակը կհրապարակվի ամսագրի հաջորդ համարում, որը վաճառքում կհայտնվի 2011թ. հունիսի 4-ին: Իսկ լավագույն ռոք խմբերի առաջին տասնյակն ունի հետեւյալ տեսքը. 1.Metallica, 2. Green day 3.Iron Maiden, 4. Slipknot, 5.My Chemical Romance, 6.Linkin Park, 7.Bullet for my Valentine, 8. Blink 182, 9. Ozzy Osbourne, 10.Foo Fighters: Նշենք, որ ապրիլի սկզբին ամերիկյան «Rolling Stone» ամսագիրը «Metallica» խմբի բաս կիթառահար Քլիֆ Բերտոնին ճանաչել է աշխարհի 10 ամենահայտնի կիթառահարներից մեկը: