Երաշխավորում են

20/05/2011

«Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցչի մասնակցությունը խորհրդանշելու է նոր, խաղաղ էջ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների հարաբերություններում: Այդ մասին «Կովկասի լրագրողների ցանց» օնլայն-խորհրդաժողովում հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: «Մրցույթի կանոններով` բոլոր երկրների ներկայացուցիչների մասնակցությունն ապահովում է կազմակերպիչ երկիրը: Կարծում եմ` Հայաստանի ներկայացուցիչները կարող են մասնակցել: Նրանց անվտանգությունը, պատրաստվելու եւ արժանի կերպով մասնակցելու հնարավորությունը կապահովվի»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Դյուսելդորֆում կայացած մրցույթում հաղթել է Ադրբեջանը ներկայացնող զույգը, եւ հաջորդ մրցույթը կայանալու է Բաքվում: