Մարտի վերջին հաղորդավարուհի եւ երգչուհի Լոլիտա Միլյավսկայան ամուսնացել է 5-րդ անգամ: Երգչուհու ընտրյալը 35-ամյա Դմիտրի Իվանովն է, ով երիտասարդ է իր կնոջից 11 տարով: Մինչ հարսանիքի սկիզբը երգչուհին տեղյակ չէր, թե որտեղ են նշելու իրենց հարսանյաց արարողությունը: Հարսանիքից ընդամենը մի քանի ժամ առաջ հյուրախաղերից վերադառնալով Մոսկվա, Լոլիտան ամբողջ օրը տրամադրել էր վարսահարդարին եւ դիմահարդարին: Հարսանեկան արարողության կազմակերպչական ողջ գործընթացը հոգացել էին Լոլիտայի ընկերները եւ ապագա ամուսինը` Դմիտրին: Հարսի շքեղ զգեստի հեղինակը մոդելավորող Իգոր Չապուրինն է: Հայտնի մոդելավորողի մտահղացման թռիչքը կազմել է 20.000 եվրո: Լոլիտայի համար նախատեսված ամուսնական մատանին, Դմիտրին պատվիրել է դերասանուհի Դեմի Մուրի ոսկերչի մոտ: Մատանին Լոս Անջելեսից Մոսկվա էր բերվել հատուկ չվերթով` հարսանիքից մեկ օր առաջ: «Միայն Դմիտրիի հետ ես հասկացա, թե ինչ ասել է` լինել սիրված: Նախքան Դմիտրին ես ինձ դասում էի չսիրված կանանց շարքին: Դիման հիանալի հարաբերությունների մեջ է իմ դստեր հետ, այդ փաստը շատ կարեւոր է ինձ համար»,- ասել է Լոլիտան իր հարցազրույցներից մեկում: