Անհարգալից վերաբերմունք

16/04/2011

Քիմ Քարդաշյանի լուսանկարն առանց իր իմացության թուրքական «Cosmopolitan»-ի շապիկին տեղադրելը, հատկապես ապրիլ ամսին, ոչ միայն ճիշտ չէ, այլեւ անհարգալից է Քարդաշյանի եւ բոլոր հայերի նկատմամբ: Այդ մասին news.am-ին ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Ամբարյանը. «Մեզ բոլորիս հայտնի է, որ հայերի եւ թուրքերի միջեւ բարոյական հարցերը հատկապես հրատապ են դառնում ապրիլին, երբ ամբողջ աշխարհում նշվում է Հայոց ցեղասպանության տարելիցը: Մենք աջակցում ենք Քիմին, որովհետեւ բոլոր վիճաբանություններն այդ հարցի շուրջ կօգնեն Թուրքիայի ժողովրդին իմանալ Հայոց ցեղասպանության մասին: Այդ պատճառով մեզ անհրաժեշտ է ամբողջ ճշմարտությունը հասցնել թուրք հասարակությանն այլ միջոցներով»: