Հավաքածուն կթողարկվի 2012թ.

14/04/2011

Ջոն Լենոնի նամակների հավաքածուն, որը կրում է «Անկեղծ Ձեր` Ջոն» խորագիրը, լույս կտեսնի 2012թ. հոկտեմբերին: Լենոնի այրին` Յոկո Օնոն, ամուսնու մահից ավելի քան 30 տարի հետո թույլատրել է առաջին անգամ տպագրել իր ու ամուսնու անձնական նամակագրությունը: «Ջոնն իր ամբողջ կյանքում նամակներ ու բացիկներ է գրել ընկերներին, հարազատներին, նաեւ թերթերի, իրավաբանների, կազմակերպությունների ու պարզապես անծանոթների։ Հիմնականում դրանք եղել են զվարճալի, ուրախ, իմաստուն, բուռն, խենթ, քնարական, տագնապալից, անգամ` սրտաճմլիկ»,- գրել է «Guardian» թերթը: Ժողովածուի տպագրման աշխատանքներով կզբաղվի «Բիթըլզի» պաշտոնական կենսագիր Հանթեր Դեւիսը: Նամակները կտպագրվեն ժամանակագրական կարգով, դրանց վրա կզետեղվեն Լենոնի նկարներն ու ձեռագիրը: Նա ժողովածուն կազմելիս նամակները կընտրի հիմնականում Օնոյի արխիվից, թեեւ կարծում է, որ աշխարհով մեկ սփռված են երաժշտի բազմաթիվ նամակներ: Նա արդեն դիմել է այդ փաստա-թղթերի տերերին` խնդրելով դիմել իրեն կամ հրատարակչությանը: Այդ եղանակով նրան հաջողվել է հայտնաբերել ավելի քան 200 նամակ: Վերջին շրջանում Լենոնի նամակներն ի հայտ էին գալիս աճուրդներում։ Օրինակ` «Syracuse Post-Standard» թերթի արվեստի քննադատին ուղարկված մի գրության մեջ, որտեղ նա գրել էր, թե «հասարակությունը սիրում է միայն մեռած նկարիչներին, բայց ես ու Յոկոն դժվար թե նրանց ընդառաջենք այդ հարցում», 2003թ. վաճառվեց 38 հազար դոլարով: