ժամանց

«Թշնամի-նվերների» ցուցակը

24.02.2011

Դեզոդորանտի օր. այսպես են անվանել տղամարդիկ փետրվարի 23-ի տոնը: «Վեստեյ FM»-ի թղթակիցը կազմել է ամենաանհեթեթ եւ ամենացանկալի նվերների ցուցակը, որոնք մատուցվում են փետրվարի 23-ին: Այդ օրը կատակով անվանում են «տղամարդու դեզոդորանտի օր», իսկ մարտի 8-ը` «տղամարդու դեզոդորանտի համար վրեժի օր»: Եվ ուրեմն, որպեսզի տղամարդիկ հետագայում «չարդարանան», չարժե նրանց նվիրել լոգանքի համար նախատեսված հեղուկ, սափրվելու համար …

կարդալ ավելին

Ո՞վ` որտե՞ղ է անցկացրել իր մեղրամիսը

22.02.2011

Արամ mp3 եւ Աննա Մարգարյան «vitamin» ակումբի մասնակից Արամ mp3-ն երբեք չի թաքցրել իր սերն ու անչափ նուրբ վերաբերմունքը կնոջ` Աննան Մարգարյանի հանդեպ: Ավելին, իրենց հարսանյաց արարողության ժամանակ Արամը նույնիսկ երգեց կնոջ համար` հուզելով նրան այն աստիճան, որ Աննա չէր կարողանում թաքցնել արցունքները: Աննան եւ Արամն իրենց մեղրամիսն անց են կացրել մի շարք եվրոպական երկրներում: …

կարդալ ավելին

Սյուզիի սիրտն ազատ է

17.02.2011

Երգչուհի Սյուզին շուտով հանրության դատին կներկայացնի վերջերս ձայնագրած` «Stay away from Bill» ջազ ստանդարտը: «Կենդանի համերգի ոճով տեսահոլովակ կնկարահանենք, որտեղ ես պարզապես կերգեմ հանդիսատեսի համար: Կլինի շատ պարզ եւ դասական մոտեցում»,- մեզ հետ զրույցում նշեց Սյուզին, ով պատրաստվում է մեկնել ԱՄՆ` հանգստանալու: Շատերը մինչ օրս վստահ են, որ Սյուզին եղել է ռեփեր Միշոյի ընկերուհին, որի …

կարդալ ավելին

«Քաջ Նազարը» նաեւ երգում է

17.02.2011

Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի բեմում մանկության, երեւակայության եւ հեքիաթի տոն է, որի հեղինակն ու կազմակերպիչը ռեժիսոր եւ դերասան Նարեկ Դուրյանն է: 15 երեխաներից բաղկացած թատերախմբով շատ կարճ ժամանակահատվածում Ն. Դուրյանը բեմադրել է Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» հեքիաթը: Հավատարիմ մնալով իր ուրույն ոճին, Ն. Դուրյանն այս ներկայացումը եւս համեմել է երաժշտական հատվածներով` այն առավել դինամիկ …

կարդալ ավելին

Ամուսնությունից հետո «անկապ» կյանքից եմ հրաժարվել

17.02.2011

«Կանայք ինձ վերաբերվում էին որպես երգչի, որպես հայտնի մարդու, բայց ոչ երբեք` պարզապես սովորական տղամարդու, ով սիրել գիտի»,- ասում է Հայկոն: Արդեն մեկ տարի է, ինչ նախկին «ստաժավոր» ամուրիի` 36-ամյա երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոյի մատին փայլում է ամուսնական մատանին: Երկար ժամանակ պահանջվեց, որ նա նախանձելի փեսացուից վերածվի օրինական ամուսնու, եւ այսօր արդեն հայտնի է, որ …

կարդալ ավելին

vԼավագույններն՝ ըստ անգլիացիներԼավագույններն՝ ըստ անգլիացիների

17.02.2011

Փետրվարի 15-ի երեկոյան Լոնդոնում տեղի է ունեցել BRIT Awards ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը: «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Mumford&Sons» ֆոլկ խմբի «Sigh No More» ձայնասկավառակը: «Լավագույն կատարող» է ճանաչվել սոուլ ու հիփ-հոփ ժանրերում ստեղծագործող Plan B-ն (Բենջամին Փոլ Բելանս Դրյու), «Լավագույն երգչուհի»` Լորա Մառլինգը: «Բրիտանական լավագույն խումբ» անվանակարգում մրցանակ է ստացել «Take That» խումբը: …

կարդալ ավելին

Հայկական ձայնը` ռուսական եթերով

15.02.2011

Նրանք, ովքեր ժամանակ ունեն հետեւելու, թե ինչպես են պարում ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչները «Տանցի սո զվյոզդամի» նախագծում, հնարավոր է նախագծում հնչող երգերի մեջ ծանոթ ձայն լսեն: Ձայն, որը հրաշալի կատարում է «Քուին» ռոք խմբի եւ Առնո Բաբաջանյանի երգացանկը: Ձայն, որ 2008 թվականին Յուրմալայում կայացած «Նովայ վոլնա» երաժշտական մրցույթում արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: Խոսքը երգիչ Մհերի մասին …

կարդալ ավելին

Մեզ հետ չի խոսի

15.02.2011

«Դոն Ժուան ավիա» ներկայացման հանդիսատեսը ժամանակ առ ժամանակ ականատես է լինում, թե ինչպես է ներկայացման ավարտին բեմ բարձրանում փոքրիկ մի աղջիկ եւ դերակատարների հետ միասին խոնարհվում: Նա «Շարմ» հոլդինգի տնօրեն, դերասան եւ հաղորդավար Հրանտ Թոխատյանի եւ դերասանուհի Լուիզա Ներսիսյանի դուստրն է` Լիլիթը: «Եթե ներկայացման օրը նա դահլիճում լինի, ապա պարտադիր պետք է բեմադրության ավարտին բեմ …

կարդալ ավելին

Հայկոն հայր է դառնալու

15.02.2011

Երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոն երեկ մեզ հետ զրույցում հաստատեց լուրերը, որ առաջիկայում երեխա է ունենալու։ «Այո, այո, այո, ես շուտով պապա եմ դառնալու»,- մեզ հետ զրույցում հիացմունքով ասաց Հայկոն: Անահիտ Սիմոնյանի եւ Հայկոյի նշանադրությունից հետո նրանց երկրպագուներն անհամբեր սպասում էին, թե ե՞րբ է զույգն ամուսնանալու: Նրանց հարսանյաց արարողության լուսանկարները մինչ օրս էլ հասարակության մոտ հետաքրքրություն …

կարդալ ավելին

«Եվրատեսիլ 2011»-ն ու փետրվարի 26-ը

15.02.2011

Ինչպես հայտնի է, մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայանալիք «Եվրատեսիլ 2011» երգի մրցույթին Հայաստանը ներկայացնելու է երգչուհի Էմմին: Արդեն հայտնի է մասնակցող երգի ընտրության օրը: Եվ այսպես` փետրվարի 26-ին, ժամը 21:30-ին Հանրային հեռուստաալիքի ուղիղ եթերում տեղի կունենա «Եվրատեսիլ 2011»-ի երգի ընտրությունը: Մասնակցող երգը կընտրվի հեռուստադիտողի եւ ժյուրիի քվեարկությամբ` 50/50 հարաբերությամբ: Ի դեպ, ներկայացված 70 երգերից լավագույն չորս …

կարդալ ավելին

Ֆելիքս Խաչատրյանը` հոգեբուժարանում

12.02.2011

«3.33» անունը կրող ռեփ խմբի անդամներ` հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանն ու պարող եւ ռեփեր A chilla-ն հայտնվել են հոգեբուժարանում: Սակայն ոչ թե իրական կյանքում, այլ իրենց համատեղ «Հայելի» տեսահոլովակի նկարահանումների ժամանակ: «Տեսահոլովակի գործողություններն ընթանում են հոգեբուժարանում, որտեղ հայտնված հերոսները չեն կարողանում հասկանալ, թե որտե՞ղ է իրական կյանքը` հայելու մե՞ջ, թե՞ հայելուց դուրս: «Հայելու» մեջ փորձել եմ …

կարդալ ավելին

Զարուհի Բաբայանի «Խոստովանությունը»

12.02.2011

Ամենաուշը մեկ ամսից երգչուհի Զարուհի Բաբայանը սիրային վալսով խոստովանություն կկատարի: Երգահան Մանե Հակոբյանի «Խոստովանություն» երգի հիման վրա օրերս նկարահանված տեսահոլովակում Զարուհին ներկայանում է հարսի կերպարով, ով պարելով եւ երգելով սեր է խոստովանում: Ռեժիսոր Կարեն Քոչարյանի նկարահանած տեսահոլովակում շեշտը դրվելու է մոնտաժային լուծման վրա, որի արդյունքում հարսանյաց արարողության անձնական պահոցի կադրերով իրենց սիրո խոստովանությունները կկատարեն նաեւ …

կարդալ ավելին

Ընդհատված հեքիաթ

12.02.2011

Երգչուհի Լանա Խաչատրյանը զուգերգ կկատարի երաժիշտ Նիկ Եգիբյանի հետ, ով համատեղ «Ընդհատված հեքիաթ» զուգերգում հանդես է եկել՝ նաեւ որպես պրոդյուսեր: Մինչեւ փետրվարի վերջ նրանք միասին կներկայացնեն «Ընդհատված հեքիաթ» երգի տեսահոլովակը, որի սյուժեն նպատակ ունի վերամիավորել բաժանված մի զույգի ընտանիք: «Տղամարդն ու կինն ամուսնանալով՝ ստեղծում են իրենց հեքիաթը, որտեղ երեխա է ծնվում, որպեսզի այդ հեքիաթն ավելի …

կարդալ ավելին

«Հոբելյանական հաճախորդը» բեմից` էկրան

10.02.2011

Երեւանի Կամերային թատրոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը ռեկորդ է սահմանել` նկարահանելով գեղարվեստական ֆիլմ` ընդամենը 13 օրվա ընթացքում: «Հոբելյանական հաճախորդ» գեղարվեստական ֆիլմի ռեժիսոր եւ սցենարի հեղինակ Ա. Երնջակյանի խոսքերով՝ ֆիլմն առայժմ գտնվում է մոնտաժային փուլում, սակայն, եթե նման տեմպերով շարունակվի, ապա շատ շուտով այն պատրաստ կլինի: Ֆիլմի պրեմիերան նախատեսում են կազմակերպել ապրիլին: «Մայիսին Կամերային …

կարդալ ավելին

Հայերն առաջինն են «porno» որոնումներում

10.02.2011

Պարզվում է` հայաստանցիները «Google»-ում ամենաշատն են փնտրել «պոռնո» բառը: «Google»-ի վիճակագրության համաձայն` 2004 թվականից մինչ օրս «porno» բառի որոնողական հարցումների աճի միտումներով Հայաստանը ստացել է 100 ցուցանիշը: Ցուցանիշն ամենաբարձրն է «Google Trends»-ում: 2-րդ տեղում է Թուրքիան` 87 ցուցանիշով: Ներկայացնում ենք «Google Trends»-ում «Porno» բառի որոնման պատկերն ըստ երկրների. 1. Հայաստան – 100 2. Թուրքիա – …

կարդալ ավելին

Մենահամերգի «կոնսպեկտ»

10.02.2011

Երգչուհի Սիլվա Հակոբյանի հայրը` Հակոբ Հակոբյանը, ով նաեւ դստեր պրոդյուսերն է, մեզ հետ զրույցում ասաց, որ շուտով նախատեսում են տեսահոլովակ «հավաքել» 2010թ. հոկտեմբերի 16-ին կայացած «Երգենք միասին» մենահամերգի եւ այլ համերգների կադրերից: Արդյոք այդպիսով նրանք պարզապես ֆինանսնե՞ր են տնտեսում, թե՞ հետեւում են մյուս երգիչ-երգչուհիներին, ովքեր մենահամերգը կամ համերգային որեւէ կատարում մոնտաժելով` տեսահոլովակ են պատրաստում: «Կարծում …

կարդալ ավելին

Հայկական կադրեր՝ մեծ ֆիլմում

10.02.2011

Հոլիվուդյան պրոդյուսեր Րիդլի Սքոթի եւ ռեժիսոր Քեւին ՄակԴոնալդի տարբեր երկրներում նկարահանված «Life in a day» վավերագրական ֆիլմը սկսվում է երիտասարդ հայազգի ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանի` Հայաստանում նկարահանված տեսարանով: Ինչպե՞ս հայ ռեժիսորի փոքրիկ ֆիլմը հայտնվեց աշխարհահռչակ ռեժիսոր Քեւին ՄակԴոնալդի վավերագրական ֆիլմում: Պրոդյուսեր եւ ռեժիսոր Րիդլի Սքոթը, ով հայտնի է հանրությանը՝ որպես «Գլադիատոր» ֆիլմի ռեժիսոր, անցյալ տարի ֆիլմերի …

կարդալ ավելին

Գարրի Մուրը մահացել է

08.02.2011

Նախօրեին, 59 տարեկան հասակում վախճանվել է իռլանդացի հայտնի երաժիշտ, կիթառահար Գարրի Մուրը: Մուրի դիակը հայտնաբերվել է իսպանական Կոստա Դել-Սոլ հանգստավայրի հյուրանոցներից մեկի համարում: Մուրի մահվան պատճառների թվում ամենահավանականներից մեկը համարվում է թմրանյութերի «գերդոզայավորումը»: Նշենք, որ Գարրի Մուրի ձայնադարանում կա 30 ալբոմ, որոնցից վերջինը նա թողարկել էր 2008 թվականին:

կարդալ ավելին

«Ժաննան եւ ձայները»

08.02.2011

2010թ. հոկտեմբերից սկսվել են ռեժիսոր Միքայել Վաթինյանի «Ժաննան եւ ձայները» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի նկարահանումները, որի պրոդյուսերն է Արմինե Անդան: Ֆիլմի իրականացմանն աջակցել են Մշակույթի նախարարությունը, Հայաստանի Ազգային Կինոկենտրոնը, «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամն ու Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնը, որը դեռ 2007թ. Հարավային Կորեայում տեղի ունեցած «Պուսանի» միջազգային կինոփառատոնի իր մրցանակը տվել էր հենց այս նախագծին: «Մեր …

կարդալ ավելին

«Mea Culpa»-ն նորովի է ներկայանալու

08.02.2011

«Mea Culpa» ներկայացման ընդհատումը կապվա՞ծ է բեմադրության DVD տարբերակի թողարկման հետ, եւ կարո՞ղ է արդյոք ներկայացումը փոխարինվել DVD-ով: «Շարմ հոլդինգի» տնօրեն, դերասան եւ հաղորդավար Հրանտ Թոխատյանն այս կապակցությամբ ասաց. «DVD-ն երբեք չի կարող փոխարինել թատրոնի շունչը: DVD-ն իր կյանքով է ապրում, ներկայացումն` իր: «Mea Culpa» ներկայացումը ժամանակավոր ընդհատեցինք` հետագայում այդ ներկայացմանը նորովի անդրադառնալու հույսով եւ …

կարդալ ավելին